Ֆրանսիան Սիրիայից հետ է կանչել իր դեսպանին
Մերձավոր Արևելք
Ֆրանսիան Սիրիայից իր դեսպանին հետ է կանչել խորհրդակցությունների նպատակով։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Իտալիան և Բելգիան նույնպես հետ էին կանչել Սիրիայում իրենց երկրների դեսպաններին։ Նախօրեին ԱՄՆ–ն դադարեցրել էր Դամասկոսում դիվանագիտական գործունեությունը և երկրից տարհանել ամերիկացի դիվանագետներին։
Սիրիայում Եվրոպական Միության դիվանագիտական առաքելության ղեկավարները հայտարարել են, որ դեռևս իրենց դիվանագիտական առաքելությունը դադարեցնելու մասին քննարկումներ չեն եղել, հաղորդում է BBC Russian–ը։
Հիշեցնենք, որ ՄԱԿ–ի ԱԽ–ում Սիրիայի հարցով նոր բանաձևի ընդունման վրա Ռուսաստանը և Չինաստանը վետո էին կիրառել, ինչը խիստ քննադատության էր արժանացել եվրոպական երկրների կողմից։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)