«Միլիարդներով վերցնում են ուսանողներից, չնչին գումարներ տալիս դասախոսներին...»
Բլոգոսֆերա
Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Միլիարդներով վերցնում են ուսանողներից, չնչին գումարներ տալիս դասախոսներին... Ահա այսպես... Վերջապես բացահայտվեցին Երևանի պետական համալսարանի ռեկտորի նկրտումներն ու կեղծ հավաստիացումների տակ թաքնված ճշմարտությունը: Մեր օրերի Գարգանտյուան հայտարարում էր, թե բարձրացնում են վարձավճարները, որպեսզի դասախոսներին ապահովեն բարձր աշխատավարձերով, ապահովեն վճարման միջազգային մակարդակ: Ծանոթացեք «բարձրացումներին».
1-ին կարգի համար՝ 50.000 դրամ,
2-րդ կարգի համար՝ 30.000 դրամ,
3-րդ կարգի համար՝ 10.000 դրամ:
Արամ Սիմոնյանն ո՞ւմ է հիմարի տեղ դնում, ո՞ւմ է խաբում, ու՞մ է ստրկացնում ու ոտնահարում... Վարձերի բարձրացման հետևանքով տարեկան մի քանի միլիարդ դրամով ավելացնելով բուհի ֆինանսական հոսքերը՝ ի՞նչ չնչին բարձրացումներ է արել այս մարդը, 10 հազար դրամով ի՞նչ միջազգային կրթական մակարդակ է ապահովելու, երբ այդ գումարն ամեն առավոտ հազիվ է բավականացնում նրա նախաճաշին... Լող տալով հարյուր հազարավոր դոլարների մեջ՝ այս հավերժական տգետը ծաղրում է դասախոսներին և ուսանողներին՝ հավանաբար արդեն «տեղաբաշխա» լինելով գերշահույթները, որոնք ակնկալվում են վարձերի բարձրացումից... Ստացվում է, որ պետականորեն հովանավորվում է այս մարդու թալանը, որ գռփելով ուսանողներից՝ նա հերթական անգամ ստում ու կեղծում է՝ այժմ էլ վիրավորելով պատկառելի դասախոսների արժանապատվությունը, որոնց ոտքի ցեխն անգամ չարժե... Ավելին, բոլորը գիտեն, որ ԵՊՀ-ում դեկանների և ամբիոնների վարիչների գերակշռող մեծամասնությունը նշանակվել է Արամ Սիմոնյանի կողմից և նրա կլանի ներկայացուցիչներն են... Հետևաբար՝ քեռիները քեֆ են անում, աղքատ զարմիկները՝ տառապում...»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող