«Կենդանի Նոստրադամուսը» նշել է այն վայրը, որտեղ կարող է սկսվել նոր համաշխարհային կոնֆլիկտը Գիտնականները պարզել են, թե իրականում ինչն էր փրկում Հին Հռոմը սովից Անակնկալ բացահայտում․ հնագետները գտել են գրեթե 1600 տարի առաջ շղթաներով կապկպված ասկետ կնոջ աճյուն Հայաստանի նորընտիր խորհրդարանի բոլոր 3 խմբակցություններն ընտրել են իրենց ղեկավարներին և քարտուղարներին Կետանման շնաձկների ծածուկ կյանքը․ տեսախցիկներն առաջին անգամ ցույց են տվել, թե ինչ է տեղի ունենում օվկիանոսի խորքում (տեսանյութ) Առաջարկում եմ կոտրել անեծքը. Աժ նախագահի թեկնածուն դիմեց ընդդիմությանը (տեսանյութ) Մաղթում եմ իմաստուն և պատասխանատու աշխատանք. Խաչատուրյանը՝ պատգամավորներին (տեսանյութ) Պարոն Հասանով, լավ գիտեք ինչ է քաղբանտարկյալը, Ձեր հայրենակիցները Թուրքիայի բանտում են. Մանուկյան (տեսանյութ) Ովքեր են նոր պատգամավորները, ինչպես երդվեցին ում ամենաբարձրը ծափահարեցին (տեսանյութ) Հույս ունեմ, որ ծեծուջարդ, հայհոյանքներ չեն լինելու․ Լևոն Քոչարյան (տեսանյութ) Աբու Դաբիի Գուգենհայմի թանգարանը կբացվի դեկտեմբերին և կդառնա ամենամեծը Guggenheim ցանցում Աղվան Վարդանյանը ապացուցել է իր տղամարդկային քայլերը և մեկնաբանել է իր որոշումը․ Սաղաթելյան (տեսանյութ) 

««Փակ շուկան» այլևս չկա»

Բլոգոսֆերա

Արման Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեկ անձի մոնոպոլիա, մեկ անձի ամենաթողություն, ու, վերջապես, մեկ անձի շինում քաղաքի մշակութային հուշարձանի և ընդհանրապես քաղաքի: Փակ շուկան, կարծես, այլևս չկա, բայց դրա հետ նաև չկա այն Երևանը, որ մենք ժառանգել էինք մեր պապերից, դրա հետ չկա այն կոլորիտը, որով մեր սիրելի քաղաքն առանձնանում էր որպես ոգեղեն մեղեդայնություն՝ դրոշմված իր ճարտարապետական զարդանախշ պատերին: Իսկ ինչ-որ մութ ու մթագնած ուժեր սկսեցին սալիկապատել, ապակեպատել, ապամոնտաժել ու այլանդակապատել մեր կոլորիտը, մշակույթը, մեր դեմքը: Ինչպե՞ս կարելի է կաննիբալյան երդումով, բայց պունիկյան հավատարմությամբ կռնատել, այլանդակել այն քաղաքը, որտեղ ապրում ես, որի օդը շնչում ես: Ու պետությունն էլ անզոր գտնվեց զսպելու ընդամենը մեկ մարդու որկրային քաղցը, այն դեպքում, երբ բազմաթիվ անգամ հայտարարվեց շինարարության ապօրինության մասին. և՛ քաղաքապետարանը, և՛ մշակույթի նախարարությունն այդ շինարարությունը ճանաչել էին ապօրինի:

Այսօր Նարեկ Սարգսյանն էլ ստիպված եղավ ինքնախոստովանել պետության անզորությունը, անճարակությունը ամենազոր օլիգարխիայի վոլյունտարիզմի դեմ: Բայց մենք գիտենք, թե ինչպես է պետությունը կարողանում լուծել ցանկացած բնույթի հարց, այդ թվում՝ սեփական դիրքում արմատակալած օլիգարխին վտարել բոլոր առումներով անդաստանները: Ուրեմն սա անկարողությո՞ւն էր, թե՞ ֆինանսական-տնտեսական հերթական բտում («բտման» կամ «գրպանային օլիգարխիզացիա»):

Դժվար է ասել, ամեն դեպքում, պետական որոշ օղակներ, իրոք, անօգնական գտնվեցին բոլոր ժամանակների հոմո-օլիգարխուսի դեմ: Բայց երևանցին՝ այն կոլորիտի հարգն իմացող մարդը, ումի՞ց պահանջի իր Երևանը, ինչպե՞ս պահանջի, իսկ նա դրա իրավունքն ունի: Եվ ո՞ւր է դեռ սավառնելու մարդկային ողորկ ուղեղի տարածական ողջ հարթությունը, որքա՞ն կառույցներ ու մշակույթ է ոչնչացնելու դոլարային «անարժեհամակարգը», ուղեղ, որն այնքան ողորկ է, որի վրա կարող է գայթել անգամ տարրական գիտելիքը, այնքան սնամիտ, որ կարող է խեղել ցանկացած արժեք ու մշակույթ, այնքան ագահամիտ, որի համար ցանկացած բան չափվում է փողով: Բայց այդ մարդը միայն ինքը չէ, այն միայն մեկ օլիգարխ չէ, սա այլևս ձևավորված սիմվոլ է, արժեքային կողմնորոշում, տեսլական, մշակույթ ու մշուշոտ ապագայի, բռնաբարված քաղաքի ու երկրի, դեգրադացված իրականության, ամբարտավան վարքի սև ուրվագիծ, ում անվադողերի ու մտքի տակ տնքում է մեր Մայրաքաղաքը: Շատերն են ժամանակի ու տարածության բարիքները քերել ագահաբար, բայց այդպիսիններին ժամանակը հաճախ դարձնում է Անհողին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Կենդանի Նոստրադամուսը» նշել է այն վայրը, որտեղ կարող է սկսվել նոր համաշխարհային կոնֆլիկտը Գիտնականները պարզել են, թե իրականում ինչն էր փրկում Հին Հռոմը սովից Անակնկալ բացահայտում․ հնագետները գտել են գրեթե 1600 տարի առաջ շղթաներով կապկպված ասկետ կնոջ աճյուն Հայաստանի նորընտիր խորհրդարանի բոլոր 3 խմբակցություններն ընտրել են իրենց ղեկավարներին և քարտուղարներին Կետանման շնաձկների ծածուկ կյանքը․ տեսախցիկներն առաջին անգամ ցույց են տվել, թե ինչ է տեղի ունենում օվկիանոսի խորքում (տեսանյութ) Առաջարկում եմ կոտրել անեծքը. Աժ նախագահի թեկնածուն դիմեց ընդդիմությանը (տեսանյութ) Մաղթում եմ իմաստուն և պատասխանատու աշխատանք. Խաչատուրյանը՝ պատգամավորներին (տեսանյութ) Պարոն Հասանով, լավ գիտեք ինչ է քաղբանտարկյալը, Ձեր հայրենակիցները Թուրքիայի բանտում են. Մանուկյան (տեսանյութ) Ովքեր են նոր պատգամավորները, ինչպես երդվեցին ում ամենաբարձրը ծափահարեցին (տեսանյութ) Հույս ունեմ, որ ծեծուջարդ, հայհոյանքներ չեն լինելու․ Լևոն Քոչարյան (տեսանյութ) Աբու Դաբիի Գուգենհայմի թանգարանը կբացվի դեկտեմբերին և կդառնա ամենամեծը Guggenheim ցանցում Աղվան Վարդանյանը ապացուցել է իր տղամարդկային քայլերը և մեկնաբանել է իր որոշումը․ Սաղաթելյան (տեսանյութ) Էն ուժը, որը 58 000 ձայն է կեղծել, չեմ կարծում՝ կառուցողական աշխատելը հնարավոր է. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Կառավարությունը հրաժարական ներկայացրեց (տեսանյութ) Ավստրալիայում որմնաշարված բուխարու մեջ գտել են գրադարանային գիրք, որի վերադարձն ուշացել էր գրեթե 150 տարով Իտալիան ենթարկվել է շոգի նոր ալիքին․ վտանգի կարմիր մակարդակ կսահմանվի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում Ոչ մի նոր բան չենք սպասում. գիտենք, որ պայքարը պիտի շարունակենք. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) Իրենց մեջ նորմալ բոքս պարապած էլ չկա. կտեսնենք` ինչ կլինի. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը ԱՄՆ-ին սպառնացել է «համաշխարհային հեգեմոնիայի փլուզմամբ» Մենք պայքարելու ենք իշխանափոխության օրակարգով. նախադրյալները կան. Աննա Գրիգորյան (տեսանյութ) Լկտիություն տեսել ենք. չեմ բացառում, որ էլի կլինի. խնդիրն իշխանափոխությունն է. Սևակ Խաչատրյան (տեսանյութ) Սադրանքներին կպատասխանենք ինչպես որ պետք է․ Նարեկ Կարապետյան ՈՒՂԻՂ. Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումРИА Новости. Ռուսաստանի շուկան կորցնելու դեպքում Հայաստանին ծիրանի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80%-ի կորուստ է սպառնում Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ․ Արտակ Զաքարյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ժամանել են Ազգային ժողով Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներՇատերը չեն նկատում այս նշանը, բայց այն կարող է հուշել առողջական խնդրի մասինՎարունգի «հրաշք» կողմերը, որոնց մասին շատերը չգիտենԻրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ ԱրաղչիՀնդկաձավար․ օգտակար մթերք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրաԻսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավըԱռաջիկա ժամերին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինԲագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում «Արցախը հանձնված է, հայը՝ դավաճանված». Տիգրան Աբրահամյանը ամփոփել է պատգամավորական գործունեությունը«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորՄեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվելԻնչու են բժիշկները խորհուրդ տալիս հաճախ ուտել ձմերուկՄոսկվայում ռեստորանի տարածքում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներՄահացել է ՕՊԵԿ նախկին գլխավոր քարտուղար Ռենե ՕրտիսըՕրական քանի բաժակ սուրճ կարելի է խմել․ մասնագետների պատասխանըՄխիթարյանի մասնակցությամբ խաղին «Ինտեր»-ը հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ինԻնչպես դիմակայել շոգին․ պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել առողջությունը Անկախության հռչակագրից հրաժարվել՝ նշանակում է սկսել մահվան գործընթացը. ՄանվելյանԻսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհեր և վիրավորներ կանՄոսկվայում շոգը սրվում է. հայտարարվել է նարնջագույն վտանգՍիսակյան փողոցի շենքերից մեկում 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 անձ տուժել էԿիրակնօրյա Պատարագներ՝ թեմական եկեղեցիներումԻնչ եք խոսում, ես եմ ձեր թագավորը, եկեք թաթիկներս համբուրեք ․ Նինա Կարապետյանց
Ամենադիտված