««Փակ շուկան» ոչ թե քաղաքացիական ոլորտում է, այլ՝ իրավական»
Բլոգոսֆերա
Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փակ շուկան ոչ թե քաղաքացիական ոլորտում է, այլ՝ իրավական:
Քաղաքացիականում էր, երբ ավիրման գործընթացը նոր էր սկսվել, և հուշարձանի համար պայքարող շատ սակավաթիվ (ցավոք) մարդկանց հաջողվում էր ժամանակավորապես կասեցնել գործընթացը, տուգանել կառուցապատողին, ոստիկանություն դիմել, պիկետ անել՝ գրավելով մարդկանց ուշադրությունը և այլն..
Չգիտեմ, գուցե եթե այն ժամանակ ոտքի կանգնեին թվով ավելի շատ քաղաքացիներ, հուշարձանը փրկվեր... Բայց այսօր այլևս Փակ շուկա հուշարձան գոյություն չունի...
Այսօր ունենք ճարտապետական դիակ, որի սպանության համար պետք է օրենքի առջև պատասխան տան թե՛ կառուցապատողը և թե՛ այն բոլոր պետական մարմինները, որոնց պարտականությունն էր թույլ չտալ, որ այդ բարբարոսությունը տեղի ունենա:
Այսինքն՝ մեր պահանջը պետք է առաջին հերթին հասցեագրված լինի իրավապահներին»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող