Պարոն Հասանով, լավ գիտեք ինչ է քաղբանտարկյալը, Ձեր հայրենակիցները Թուրքիայի բանտում են. Մանուկյան (տեսանյութ) Ովքեր են նոր պատգամավորները, ինչպես երդվեցին ում ամենաբարձրը ծափահարեցին (տեսանյութ) Հույս ունեմ, որ ծեծուջարդ, հայհոյանքներ չեն լինելու․ Լևոն Քոչարյան (տեսանյութ) Աբու Դաբիի Գուգենհայմի թանգարանը կբացվի դեկտեմբերին և կդառնա ամենամեծը Guggenheim ցանցում Աղվան Վարդանյանը ապացուցել է իր տղամարդկային քայլերը և մեկնաբանել է իր որոշումը․ Սաղաթելյան (տեսանյութ) Էն ուժը, որը 58 000 ձայն է կեղծել, չեմ կարծում՝ կառուցողական աշխատելը հնարավոր է. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Ավստրալիայում որմնաշարված բուխարու մեջ գտել են գրադարանային գիրք, որի վերադարձն ուշացել էր գրեթե 150 տարով Իտալիան ենթարկվել է շոգի նոր ալիքին․ վտանգի կարմիր մակարդակ կսահմանվի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում Ոչ մի նոր բան չենք սպասում. գիտենք, որ պայքարը պիտի շարունակենք. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) Իրենց մեջ նորմալ բոքս պարապած էլ չկա. կտեսնենք` ինչ կլինի. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը ԱՄՆ-ին սպառնացել է «համաշխարհային հեգեմոնիայի փլուզմամբ» Մենք պայքարելու ենք իշխանափոխության օրակարգով. նախադրյալները կան. Աննա Գրիգորյան (տեսանյութ) 

«Իշխանավորները զբաղված են ձևական կրոնապաշտությամբ»

Բլոգոսֆերա

Մամիկոն Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զարմանալի էր, երբ իննսունականներին մի քահանա մի առիթով արտաբերեց այս խոսքերը: Ինչո՞ւ էր նա այսպես կարծում, թերևս այսօր է դառնում հասկանալի:

Կար մի ժամանակ, երբ պատերազմները կրում էին քաղաքական, տնտեսական, նույնիսկ աշխարհաքաղաքական բնույթ: Նույնիսկ ավելի ուշ խաչակրաց արշավանքներին տրվեց կրոնական բնույթ, թեև կրոնը միայն պատրվակ էր հետ վերադարձնելու կորցրած շահույթի աղբյուրները: Ուստի, մարդկային ագահության և սպառողական մոլուցքի հետ Քրիստոսն ու Իր Ավետարանը ոչ մի աղերս չունեն (թեև սա քարոզի նյութ կարող էր դառնալ): Կրոնական տոլերանտությունը շահարկվում է միայն կեղտոտ քաղաքական խաղերի ժամանակ, երբ որևէ երկիր ներխուժելու պատճառներ են փնտրվում' այն հիմնահատակ տակնուվրա անելու համար: 20-րդ դարի վերջին և 21 -րդ դարի սկզբին պատերազմները էներգակիրների՝ նավթի և գազի պաշարներին տիրանալու պատճառով են, սակայն պատրվակը ժողովրդավարությունն է, որին հասնելու համար հրահրվում են բախումներ, քաղաքացիական պատերազմներ:

Մերձավոր Արևելքում պատերազմները հիմնականում ընթանում են իսլամի ճյուղերի միջև, և ասել, որ այսօր տեղի են ունենում կրոնական պատերազմներ (ի նկատի ունեմ պատերազմ քրիստոնեության և իսլամի միջև), կարծում եմ' ճիշտ չէր լինի, քանի որ կարող ենք փաստել, որ բուն քրիստոնեությունը՝ անկախ քրիստոնեական երկրների վարած պատերազմներից, զերծ է մնում պատերազմի մեջ ներքաշվելուց: Քրիստոնեությունն այսօր ավելի հալածված կրոն է և հետապնդվում է ողջ աշխարհով մեկ, քան երբևէ եղել է պատմության ընթացքում:

Միջիսլամական այս պատերազմում տուժում են քրիստոնյաները, քանի որ ստիպված են լինում լքել իրենց բնակավայրերը: Քրիստոնեական երկրները ոչ մի քայլ չեն ձեռնարկում պատերազմական գոտիներում բնակվող քրիստոնյա եղբայրների ապահովությունը երաշխավորելու համար: Ուստի, Արևմուտքը՝ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները, որոնք համարվում էին քրիստոնեական (քանի որ իրենց սահմանադրության հիմքում ընկած են սուրբգրային օրենքները), այսօր կա՛մ աշխարհիկացված են, կա՛մ էլ իսլամացված: Եվրոպան խոսում է արաբերեն կամ թյուրքերեն: Արաբական գարնան պատճառով քրիստոնեական համայնքները լքում են պատերազմական գոտիները' ապաստարան գտնելով Եվրոպայում կամ ԱՄՆ-ում: Եգիպտոս, Լիբիա, Իրաք, Աֆղանստան և այսօր Սիրիա, այս երկրները քրիստոնեաթափ են եղել, և տակավին դեռ քրիստոնյաների արտահոսք կա:

Միջիսլամական այս պատերազմներում միևնույն ժամանակ կատարվում են էթնիկ և կրոնական զտումներ, բայց ՄԱԿ- ի կողմից գրեթե ոչ մի լուրջ արձագանք կամ գործնական քայլեր չեն ձեռնարկվում այդ սպանդները կասեցնելու համար: Բնականաբար, Սիրիայում արդեն երկու տարի տևող և հարյուր հազարից ավելի զոհ տվող պատերազմը քաղաքացիական չէ, քանի որ ութսուն հազարից ավելի գրոհայիններ Սիրիա են եկել Չեչնիայից, Լիբիայից, Կատարից, Թուրքիայից և մի շարք այլ երկրներից և ֆինանսավորվում են Թուրքիայի, Կատարի և Սաուդյան Արաբիայի կողմից, չմոռանամ նաև ԱՄՆ-ին: Ուստի, այս ահաբեկիչների նպատակն է ստեղծել միասնական իսլամական պետություն, և այս նպատակին հասնելու համար նրանք ոչ մի բանի առջև կանգ չեն առնի:

Հայաստանը Սիրիայում կորցնում է սփյուռքի ազդեցիկ քրիստոնեական համայնքերից մեկը և ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ կապակցությամբ: Չանրադառնամ Իրաքի հայկական համայնքին, որը պատերազմի պատճառով կրճատվել է երկու հինգերորդով (20000-ից մնալով 10000 քիչ ավելի), թեև իրաքյան հայությունն էլ Հայաստանում արժանացավ նույն ճակատագրին, ինչին որ այսօր բախվում են սիրիահայերը: Հայերը Սիրիայում տեղի ունեցած ապստամբությունների կամ քաղաքացիական պատերազմների ժամանակ երբեք չեն միջամտել' պահպանելով չեզոքություն, որը և ապահովել է նրանց անձեռնմխելիությունը, իսկ այսօր նրանք վտանգված են, քանի որ ապստամբների, կամ ինչպես ասում են ընդդիմադիրների «կրոնի իրավունքի խորհուրդը» հրաման է արձակել, ըստ որի' թույլատրվում է քրիստոնյաների՝ այդ թվում նաև հայերի ունեցվածքը բռնագրավել, իսկ դիմադրություն ցուցաբերողներին սպանել: Հարկ է նշել, որ սիրիահայ համայնքը յոթանասունից մինչև ութսուն հազար է կազմում: Նրանց շարքերում քիչ չեն գործարարները, գործարանատերերը, նույնիսկ կառավարությունում ընդգրկված հայրենակիցներ ունենք: Այս համայնքի աջակցությունը միշտ էլ զգալի է եղել մեր երկրի համար: Սիրիահայ համայնքը հայկական սփյուռքի ամենակազմակերպված և կայացած համայնքներից է:

Այսօր Հայաստանը խնդիր ունի հազարավոր ներգաղթած սիրիահայերին աշխատանքով և սոցիալապես ապահովելու հարցում: Զարմանալին այն է, որ ներգաղթածներից երեք հազարից ավելին գերադասել է հետ վերադառնալ Սիրիա: Կարծում եմ, որ սա իսկապես հեգնանք է Հայաստանի համար: Խնդիրը մտահոգող է, քանի որ որ ՀՀ կառավարության, սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը ձախողված է: Հայաստանի ներկայիս իշխանություններն ու առանց բացառության նաև ՀԱԵ-ին ամեն հնարավորինը կատարեցին, որպեսզի սփյուռքի հայությանը հիասթափեցնեն, և այն, որ սիրահայերը հայրենիքի «սերը, հոգատարությունն ու պաշտպանությունը» իրենց սեփական մաշկի վրա զգացին, կարծում եմ, որ իր ազդեցությունը կունենա հետագա Հայաստան-սփյուռք փոխհարաբերության վրա:

Աշխարհաքաղաքական պատկերը շարունակում է ենթարկվել փոփոխությունների, ինչպիսի՞ դեմք կունենա Հայաստանը տասնամյակ անց և ի՞նչ դեր կունենա տարածաշրջանում: Մինչ այս վերափոխումներն են կատարվում աշխարհում, Հայաստանի իշխանավորները զբաղված են բարքերի կուտակմամբ և ձևական կրոնապաշտությամբ, իսկ նրանց բարոյական անկումը Հայաստանին սպառնում է պետականության կորստով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պարոն Հասանով, լավ գիտեք ինչ է քաղբանտարկյալը, Ձեր հայրենակիցները Թուրքիայի բանտում են. Մանուկյան (տեսանյութ) Ովքեր են նոր պատգամավորները, ինչպես երդվեցին ում ամենաբարձրը ծափահարեցին (տեսանյութ) Հույս ունեմ, որ ծեծուջարդ, հայհոյանքներ չեն լինելու․ Լևոն Քոչարյան (տեսանյութ) Աբու Դաբիի Գուգենհայմի թանգարանը կբացվի դեկտեմբերին և կդառնա ամենամեծը Guggenheim ցանցում Աղվան Վարդանյանը ապացուցել է իր տղամարդկային քայլերը և մեկնաբանել է իր որոշումը․ Սաղաթելյան (տեսանյութ) Էն ուժը, որը 58 000 ձայն է կեղծել, չեմ կարծում՝ կառուցողական աշխատելը հնարավոր է. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Ավստրալիայում որմնաշարված բուխարու մեջ գտել են գրադարանային գիրք, որի վերադարձն ուշացել էր գրեթե 150 տարով Իտալիան ենթարկվել է շոգի նոր ալիքին․ վտանգի կարմիր մակարդակ կսահմանվի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում Ոչ մի նոր բան չենք սպասում. գիտենք, որ պայքարը պիտի շարունակենք. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) Իրենց մեջ նորմալ բոքս պարապած էլ չկա. կտեսնենք` ինչ կլինի. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը ԱՄՆ-ին սպառնացել է «համաշխարհային հեգեմոնիայի փլուզմամբ» Մենք պայքարելու ենք իշխանափոխության օրակարգով. նախադրյալները կան. Աննա Գրիգորյան (տեսանյութ) Լկտիություն տեսել ենք. չեմ բացառում, որ էլի կլինի. խնդիրն իշխանափոխությունն է. Սևակ Խաչատրյան (տեսանյութ) Սադրանքներին կպատասխանենք ինչպես որ պետք է․ Նարեկ Կարապետյան ՈՒՂԻՂ. Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումРИА Новости. Ռուսաստանի շուկան կորցնելու դեպքում Հայաստանին ծիրանի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80%-ի կորուստ է սպառնում Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ․ Արտակ Զաքարյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ժամանել են Ազգային ժողով Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներՇատերը չեն նկատում այս նշանը, բայց այն կարող է հուշել առողջական խնդրի մասինՎարունգի «հրաշք» կողմերը, որոնց մասին շատերը չգիտենԻրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ ԱրաղչիՀնդկաձավար․ օգտակար մթերք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրաԻսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավըԱռաջիկա ժամերին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինԲագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում «Արցախը հանձնված է, հայը՝ դավաճանված». Տիգրան Աբրահամյանը ամփոփել է պատգամավորական գործունեությունը«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորՄեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվելԻնչու են բժիշկները խորհուրդ տալիս հաճախ ուտել ձմերուկՄոսկվայում ռեստորանի տարածքում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներՄահացել է ՕՊԵԿ նախկին գլխավոր քարտուղար Ռենե ՕրտիսըՕրական քանի բաժակ սուրճ կարելի է խմել․ մասնագետների պատասխանըՄխիթարյանի մասնակցությամբ խաղին «Ինտեր»-ը հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ինԻնչպես դիմակայել շոգին․ պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել առողջությունը Անկախության հռչակագրից հրաժարվել՝ նշանակում է սկսել մահվան գործընթացը. ՄանվելյանԻսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհեր և վիրավորներ կանՄոսկվայում շոգը սրվում է. հայտարարվել է նարնջագույն վտանգՍիսակյան փողոցի շենքերից մեկում 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 անձ տուժել էԿիրակնօրյա Պատարագներ՝ թեմական եկեղեցիներումԻնչ եք խոսում, ես եմ ձեր թագավորը, եկեք թաթիկներս համբուրեք ․ Նինա ԿարապետյանցՆեպալցի լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է ձնահյուսի հետևանքովՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՆաիրա Կարապետյան․ «ԵՊՀ-ն կրթական օջախից վերածում են քաղաքական հաշվեհարդարների դաշտի»30 միլիոն եվրո արժողությամբ պաշտպան՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնումՖրանսիայից արձագանքել են Իսպանիայի դուրսբերմանը Շենգենյան համաձայնագրիցԻրանը սպառնում է տարածաշրջանը վերադարձնել քարե դարԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը. Ռուբիո
Ամենադիտված