«Սամվել Ալեքսանյանը պետք է զրկվի «Փակ շուկայի» սեփականատիրոջ իրավունքից»
Բլոգոսֆերա
Ստյոպա Սաֆարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Այսօր բանը հասել է նրան, որ Սամվել Ալեքսանյանը պետք է զրկվի «Փակ շուկայի» սեփականությունից, որովհետև այդքանից հետո Երևանի քաղաքապետի գիտությամբ շարունակեց «Փակ շուկայի» փլուզման, ավերման աշխատանքները:
Այս պահի դրությամբ խնդիրը ավագանու մեր խմբակցության կամ Երևանի ավագանու մակարդակով լուծվող հարց չէ, որովհետև Երևանի ավագանին չի կարող Սամվել Ալեքսանյանին սեփականության իրավունքից զրկելու որոշում կայացնել, բայց ես «Փրկենք Փակ շուկան» նախաձեռնության հետ միասին իմ պարտքն եմ համարում հանդես գալ պահանջով, որ Սամվել Ալեքսանյանը զրկվի «Փակ շուկայի» սեփականատիրոջ իրավունքից»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող