Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի 

Foreign Policy. Մարդ, որը չափազանց շատ բան գիտեր

Աշխարհ

Լիբիացիները կարող են տոնել Մուամար Քադաֆիի սպանությունը, բայց դե հավատացեք, որ արեւմտյան կառավարություններն իրենք Էլ թեթեւացած շունչ քաշեցին:

Մենք այլեւս երբեք չենք իմանա, թե ՆԱՏՕ-ի երկրները, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ ողջունում Էին գնդապետ Մուամար Քադաֆիին, որը միջազգային հանրակցության ուղեծիր վերադարձավ քիմիական եւ միջուկային զենքի մշակման ծրագրից հրաժարման եւ ամերիկացի եւ բրիտանացի փորձագետներին Լիբիա ժամանելու եւ այդ զինանոցի ոչնչացման հարցում օգնություն ցույց տալու փոխարեն, որեւԷ դեր խաղացել են արդյոք այն բանում, ինչն, ըստ իրադարձություների վայրից ստացված հաղորդագրությունների՝ դարձավ Լիբիայի դիկտատորի հապճեպ մահապատիժը:

Իսկ ինչ տեսագրություններն են ապացուցում, դա այն Է, որ լիբիական հեղափոխական ուժերը նրան արդեն մահացած կամ սպանված չեն գտել ՆԱՏՕ-ի ավիահարվածի հետեւանքով. նաեւ ոչ մի քննադատության չի դիմանում սկզբնական հայտարարությունն այն մասին, թե նա իբր սպանվել Է ապստամբների ուժերի եւ վարչակարգի կողմնակիցների «փոխհրաձգության» ժամանակ:

ՆԱՏՕ-ն խոստովանում Է, որ իր ինքնաթիռները ռմբակոծել են այն ավտոշարասյունը, որով Քադաֆին փորձում Էր փախչել Սիրտ քաղաքից այն բանից քիչ առաջ, երբ ցամաքում նրան բռնել Էին ապստամբները, բայց դաշինքը ժխտում Է, թե ինքն իմացել Է, որ Քադաֆին եղել Է այնտեղ: Եթե դա ճիշտ Է, եւ ֆրանսիացիները, բրիտանացիներն ու ամրիկացիները չեն փորձել այս անգամ սեփական ձեռքերով վերացնել Քադաֆիին, այդ դեպքում նրանց բախտն իրոք որ շատ բերել Է:

Պարզ ասած՝ Քադաֆին չափազանց շատ բան գիտեր: Եթե նրան ողջ բռնեին, նա գրեթե հաստատ կհանձնվեր Միջազգային քրեական դատարանին (ՄՔԴ), որը տակավին հունիսին մեղադրանք Էր առաջադրել թե՛ նրան, թե՛ նրա որդի Սայեֆ ալ Իսլամին, թե՛ խորթ եղբայր եւ ռազմական հետախուզության ղեկավար Աբդուլլա Սենուսիին (գտնվելու վայրն անհայտ Է) մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար: Պատկերացրեք այն աղմուկն ու իրարանցումը, որը նա կառաջացներ Հաագայում:

Այնտեղ, որոշակի ֆանտազիաներով եւ կեղծ մեղադրանքներով հանդերձ, նա գրեթե հաստատ կպատմեր, թե որքան մոտ են եղել իր հարաբերությունները Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի հետ, ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում արեւմտյան հետախուզական գործակալությունների հետ, կպատմեր նաեւ Լիբիայի ափերից միգրացիայի սահմանափակման հարցում եւ արեւմտյան նավթային եւ շինարարական մեծ ընկերություններին խոշոր պարտավորագրերի տրամադրման բնագավառում Եվրամիության հետ իր կառավարության համագործակցության մանրամասների մասին:

Նա պատմելու բան կունենար, քանի որ համագործակցությունը եղել Է խոշորամասշտաբ: Ջիհադականների դեմ պատերազմում, որի մասին Քադաֆին մշտապես ասում Էր, որ ինքը դրա կողմնակիցն Է ոչ պակաս, քան Վաշինգտոնը, Փարիզը եւ Լոնդոնը. ինչպես ցույց են տալիս Human Rights Watch-ի հետազոտողների հայտնաբերած գաղտնի փաստաթղթերը, լիբիական հետախուզության եւ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) միջեւ կապերն առանձնապես ուժեղ Էին: Իսկ ԿՀՎ-ի բրիտանացի գործընկերները ՄԻ-6-ից Էլ ավելի սերտ Էին կապված Քադաֆիի ընտանիքի հետ:

Ինչպես սեպտեմբերի սկզբին հաղորդել Է բրիտանական Guardian թերթը, սըր Մարկ Ալենը՝ ՄԻ-6-ի՝ ահաբեկչության դեմ պայքարի գծով ստորաբաժանման այն ժամանակվա տնօրենը, Արեւմուտքի կողմից հանգուցային դեմք Էր գաղտնի բանակցություններում, որտեղ քննարկվում Էր այն հարցը, թե ինչպես համոզեն Քադաֆիին հրաժարվելու զանգվածային բնաջնջման զենքի բնագավառում իր ծրագրից:

Guardian-ի հոդվածում նաեւ պատմվում Է այն մասին, որ երբ 2004 թվականին չստացվեց, որ Ալենը դառնա ՄԻ-6-ի տնօրեն, նա գնաց մասնավոր հատված՝ գլխավոր խորհրդական դառնալով Monitor Group խորհրդատվական ֆիրմայում, որին Քադաֆին շատ փող Էր վճարում աշխարհում իր դրական վարկի ստեղծման համար, եւ որը նաեւ օգնել Է Սեյֆ ալ Իսլամին՝ Քադաֆիի որդուն (որն իր հոր սկզբնական դեսպանորդն Էր ՄԻ-6-ի հետ հարաբերություններում), նրա այն հետազոտությունների գործում, որ կատարում Էր Լոնդոնի Էկոնոմիկայի դպրոցում դոկտորական աստիճան ստանալու նպատակով: Ալենը եղել Է նաեւ BP-ի խորհրդական՝ նավթային հսկային օգնելով խոշոր պարտավորագրեր ստանալու Լիբիայում Քադաֆիի վարչակարգի տիրապետության ժամանակ:

Ծիծաղելի կլիներ կարծել, թե Ալենն Արեւմուտքի միակ բարձրաստիճան ներկայացուցիչն Էր, որն այդքան սերտ կապեր Էր հաստատել Լիբիայի դիկտատորի եւ նրա ընտանիքի հետ:

Ընդհակառակը, թե՛ Մեծ Բրիտանիայի եւ թե՛ Ֆրանսիայի կառավարությունները շուտով սկսել են մրցավազքի մեջ մտնել նոր՝ «հարգելի» Քադաֆիի բարեհաճությունը շահելու համար: Բրիտանական Daily Mail թերթը հրապարակել Է այն նամակի պատճենը, որտեղ Թոնի Բլերը, ով այն ժամանակ վարչապետ Էր, գրել Է Սեյֆ ալ Իսլամ Քադաֆիին՝ նրան օգնելու Լոնդոնի Էկոնոմիկայի դպրոցում դոկտորական աստիճանի համար նրա հետազոտությունների հարցում:

Թե՛ Թոնի Բլերի վարչապետության ընթացքում եւ թե՛ այն ժամանակ, երբ այս պաշտոնն զբաղեցնում Էր նրան հաջորդած Գորդոն Բրաունը, Բրիտանիան ագրեսիվորեն զբաղվել Է Լիբիայի վարչակարգին զենքի եւ ռազմական սարքավորումների, ներառյալ ռազմանավերի վաճառքով, եւ Հատուկ ռազմաօդային ուժերի (SAS, ամերիկյան Delta Force-երի նմանակը) ներկայացուցիչներին ուղարկում Էր Քադաֆիի ուժերին օգնություն ցույց տալու ահաբեկչության դեմ պայքարի մարտավարության մշակման գործում:

Սարկոզին, որպեսզի թույլ չտա իրենից առաջ անցնեն, ի սարսափ նույնիսկ իր կաբինետի անդամների, 2007 թվականի դեկտեմբերին Քադաֆիին հրավիրեց Փարիզ՝ նրան առաջարկելով կատարել պաշտոնական պետական այց, որի արդյունքը դարձան Լիբիայում Ֆրանսիայի ընկերությունների համար բազմամիլիարդանոց պարտավորագրերը:

Երբ սկսվեց լիբիական ապստամբությունը, անշուշտ հենց Սարկոզին Էր այն շարժիչ ուժը, որը կանգնած Էր ՆԱՏՕ-ի ներխուժման թիկունքում, որը, թեեւ իրականացվում Էր իբր Քադաֆիից եւ նրա ուժերից Լիբիայի քաղաքացիների պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատին համապատասխան, շուտով շատ դուրս եկավ իր մանդատի շրջանակներից: Լիբիայում իրականացված միջամտությունը, ինչպես շուտով պարզվեց, հիմնվում Էր այն նախադրյալի վրա, թե, գոնե Լիբիայի դեպքում, «պաշտպանելու պատասխանատվությունը» եւ վարչակարգի փոխարինումը կարող են լինել, ըստ Էության, միեւնույն բանը:

Դեռ ավելին՝ ռազմաօդային արշավի հենց ամենասկզբից ՆԱՏՕ-ի ինքնաթիռները բազմիցս որպես իրենց հարվածների թիրախ Էին ընտրում հենց Քադաֆիին, նրա որդիներին եւ նրանց ընտանիքները: Տակավին մայիսին գեներալ Դեւիդ Ռիչարդսը՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի ղեկավարը, Daily Telegraph թերթին հայտարարել Է, որ թեեւ ՆԱՏՕ-ն իր հարվածներով նշանառության տակ չի վերցնում ուղղակիորեն Քադաֆիին, սակայն «եթե այնպես ստացվի, որ նա գտնվի հրամանատարական կամ վերահսկիչ կենտրոնում, որը ենթարկվի ՆԱՏՕ-ի հարվածին, եւ եթե այնտեղ նրան սպանեն, ապա դա կլինի ըստ կանոնների»:

Բազմաթիվ արտաքին դիտորդներ արդեն այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ն փաստորեն կատաղաբար փորձում Էր սպանել Քադաֆիին, երբ հաջողությունը փոփոխակի կերպով մե՛րթ Քադաֆիի ուժերի կողմն Էր, մե՛րթ ապստամբների, համոզված Էին, որ նա չԷր հանձնի իշխանությունը, ինչ առաջարկություններ Էլ որ դրա փոխարեն նրան արվեին:

Նրանց կասկածներն իրենց հաստատումը գտան այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի Սենատի զինված ուժերի կոմիտեի անդամ, կոնգրեսական Մայք Թյոռները, հանրապետական Օհայոյի նահանգից, պատմեց այն մասին, որ, ինչպես իրեն ասել Է ԱՄՆ-ի ծովակալ Սեմյուել Լոկլեարը, որն Իտալիայի Նեապոլ քաղաքում ՆԱՏՕ-ի միացյալ հրամանատարության հրամանատարն Է, ՆԱՏՕ-ի ուժերը փաստորեն ակտիվորեն հետապնդում են Քադաֆիին:

Նման հարվածի հետեւանքով Քադաֆիի զոհվելը գործի խնամքով կատարված ավարտ կդառնար ինչպես Արեւմուտքի, այնպես Էլ լիբիական ապստամբության համար, որի առաջնորդներից շատերը, եւ դա անհրաժեշտ Է հիշել, երկար ժամանակ եւ անձնվիրաբար ծառայել են Քադաֆիին՝ վայելելով այդ ծառայության օգուտները: Քադաֆին որոշակիորեն լավատեղյակ Էր նրանց գործած մեղքերին, որպեսզի Միջազգային քրեական դատարանի ունկնդրումների ժամանակ դրանց մասին պատմելու հեռանկարն անհանգստանալու առիթ դարձնի: Նրա սպանությունը, որն, ինչպես երեւում Է, կատարվել լիբիացիների, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի ձեռքով, Էլ ավելի ճիշտ ավարտ Է դնում ամբողջ ռազմարշավին:

Քադաֆին մեռած Է, արաբական գարնան պսակում հայտնվում Է եւս մեկ ադամանդ, իսկ հումանիտար ռազմական միջամտության դոկտրինան, որի վարկը վերջին ժամանակներս զգալիորեն թուլացել Է, թվում Է, կրկին փթթել Է: Արաբ զանգվածները ծարավի են ժողովրդավարության, արեւմտյան տերություններն իրենց ուժն օգտագործում են ի պաշտպանություն բարոյական տեսակետից անբասիր այս նպատակի. ի՞նչը կարող Է ավելի ուսանելի լինել:

Ուստիեւ հենց այն ժամանակվանից, երբ պարզ դարձավ, որ Քադաֆիի կառավարման շրջանն ավարտվել Է, ամբարտավան մարդիկ իրենց չԷին զրկում ինքնագովության գինարբուք կազմակերպելու հաճույքից: Ողջ մնացած Քադաֆին ուրվական կլիներ այդ խնջույքում՝ սպառնալով ամեն պահի փչացնել խնդությունը: Մեռած՝ նա նման սպառնալիք չի ներկայացնում: Քիչ հավանական Է, որ նրա մահվան հանգամանքների նույնիսկ ամենամանրակրկիտ հետաքննությունը, որը կատարելու կոչ են արել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսար Նեւի Փիլեյը, ինչպես նաեւ Amnesty International-ը եւ Human Rights Watch-ը, խախտի այդ հիմնարար հավասարեցումը:

Եվ նույնիսկ եթե Քադաֆին նշանառու կրակոցով սպանված չլիներ, այլ, ինչպես շարունակում Է պնդել Էլեկտրիկ-ինժեներ Օմրան ալ Օվեյբը, որն այն ուժերի հրամանատարն Էր, որոնք վերջապես Քադաֆիին բռնել Էին Սիրտի ծայրամասի մի թունելում, սպանվել Է փոխհրաձգության ժամանակ, այնպիսի ղեկավարներ, ինչպիսիք են Սարկոզին, Բլերը, Բրաունը եւ նույնիսկ Բուշի պետդեպարտամենտը, պետք Է որ այս վերջին մի քանի գիշերն ավելի հանգիստ քնեին:

Իսկ թե նրանք արժանի են արդյոք դրան, արդեն միանգամայն այլ հարց Է:

Հեղինակ` Դեւիդ Ռիդ
Թարգմ.` Արմենպրես
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնը
Ամենադիտված