Եգիպտոսի նախագահի կինը ձերբակալությունից առաջ փորձել է ինքնասպան լինել
Աշխարհ
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կինը՝ Սյուզան Սաբիթը, իր ամուսնու կառավարման վերջին օրերի մասին հուշագիրք է գրել, որում խոստովանել է, որ փորձել է ինքնասպան լինել, երբ նրան տեղեկացրել են հնարավոր ձերբակալության մասին։ Այս մասին է հայտնում «EGYnews» էլեկտրոնային կայքը։
«2011-ի մայիսի 13-ն իմ կյանքի ամենասև օրն էր։ Երբ արդարադատության նախարարի կաշառակերության և տնտեսական հանցագործությունների հարցերով օգնական Իսամ ալ–Գոուհարին ներկայացրեց իմ ձերբակալության մասին դատարանի որոշումը, ես մեծ քանակությամբ քնաբեր հաբեր խմեցի՝ կյանքիս վերջ տալու մտադրությամբ, քանի որ բացարձակապես չէի պատկերացնում ինչու և ինչպես շարունակել ապրել»,– իր հուշերում գրում է Սյուզան Սաբիթը։
Նա նաև պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել։ «Ամուսինս կապնվեց ինչ–որ մեկի հետ, որը Եգիպտոսում իշխանությունների ներկայացուցիչն էր, և ինչ–որ մեկի հետ, որը համաշխարհային հեղինակություն ունեցող քաղաքական գործիչ էր և հասավ այն բանին, որ ինձ թույլ տվեցին մնալ ամուսնուս հետ իմ ձերբակալված լինելու ողջ ընթացքում»,– հիշում է Սաբիթը։
Մուբարաքի կնոջ նկատմամբ դատավճիռը 3 օր անց չեղյալ համարվեց, երբ որ նա հրաժարվեց իր ունեցվածքից՝ հօգուտ Եգիպտոսի իշխանությունների։ Իր այս գրքում Սյուզան Սաբաթը բավականին հետաքրքիր փաստեր է ներկայացնում ոչ միայն Եգիպտոսի, այլև համաշխարհային նշանակության իրադարձությունների վերաբերյալ։ Գիրքը մոտ ժամանակներս տպագրելու է շոտլանդական «Canongate Books» հրատարակչությունը, հաղորդում է «РИА Новости»–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ