Սամվել Ալեքսանյանը լավ յուրացրել է Սերժ Սարգսյանի տված դասը
Բլոգոսֆերա
Համլետ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լֆիկ Սամոն, ինչպես երեւում է, Երեւանի Փակ շուկայի շուրջ տեղի ունեցող գործընթացներում կիրառում է մի տակտիկա, որի մասին ամիսներ առաջ ակնարկել էր նրա անմիջական շեֆը՝ Սերժ Սարգսյանը: Ինչպես հիշում եք, այս տարվա նախագահական ընտրություններից հետո, երբ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել էին «հաշիվներ մաքրելու», այդ պահին նախագահականի դիմաց էին հավաքվել վերջինիս բազմահազարանոց կողմնակիցներ, ովքեր բողոքում էին կեղծված ընտրություններից: Երբ իր պահանջները ներկայացնելիս՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել էր նոր ընտրություններ անցկացնելու մասին, Սերժ Սարգսյանն հակադարձել էր, ի՞նչ է, եթե այդ ընտրություններում դու հաղթես, ես չե՞մ կարողանա հազարավոր կողմնակիցներ հավաքել ու բողոքել այդ արդյունքներից: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել էր՝ կկարողանաս:
Փաստորեն, Սամվել Ալեքսանյանը լավ յուրացրել է Սերժ Սարգսյանի տված դասը եւ փորձում է 100-ավորների փոխարեն փողոց հանել 1000-ավորների (թե՞ 5000-ոցների): Չնայած պետք է խոստովանենք, որ նա այս տակտիկան օգտագործել էր նաեւ նախկինում՝ ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ իր մրցակից Նիկոլ Փաշինյանի դեմ էր հանում իր կոնտիգենտին, հիմնականում կանանց: Հիմա կոնտիգենտի շրջանակները լայնացել են:
Բայց ի տարբերություն, ասենք Րաֆֆի Հովհաննիսյանի համար փողոցներ դուրս եկածների եւ Փակ շուկայի համար ակցիա անողների, ովքեր իրենց համոզմունքով ու ցանկությամբ են ոտքի ելել, Սերժ Սարգսյանի ակնարկած հազարավորները եւ Լֆիկ Սամոյի ցուցարարները այն նույն սկզբունքով «ոտքի ելածներն» են, որոնց միշտ քշել ու քշում են իշխանական հանրահավաքներին ու տարբեր միջոցառումներին»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող