Սերժ Սարգսյանի հարկադրանքը՝ Սամվել Ալեքսանյանին
Բլոգոսֆերա
Անդրիաս Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ազատ ձեռներեցությունը երկրի տնտեսական զարգացման կարեւորագույն գործոնն է։ Մասնավոր սեփականությունը ազատ ձեռներեցության իրավունքի իրացման երաշխիքն է։ Անօրինական հարստացումը խարխլում է մասնավոր սեփականության հիմքերը, քանզի վերացնում է դրա լեգիտիմության աղբյուրը։
Հայաստանում գործող քրեական օլիգարխիայի վերացման խնդիրը անշուշտ ուղղված է կուտակված անօրինական հարստության վերաբաշխմանը։ Անօրինական հարստության օգտատերերը կարող են դառնալ օրինական սեփականատերեր, միայն հանրությունից զավթածը կամավոր հետ վերադարձնելու եղանակով։ Փակ Շուկայի շուրջ ծավալված պայքարը ես դիտարկում եմ հենց այդ տեսանկյունից։
Հուշարձանի ոչնչացումը հանցագործություն է հանրության դեմ, որի փաստը չունի վաղեմության ժամկետ։
Սամվել Ալեքսանյանի որոշումը՝ պայքարի մեջ մտնել նոր պետական կարգի հաստատման համար պայքարող քաղաքացիների դեմ, նրան օրինական մասնավոր սեփականատեր դառնալուն ճիշտ հակառակ ուղղությամբ տանող ճանապարհ է։ Սեփականատիրոջ «աշխատավորների գումարտակը» մասնավոր սեփականության պաշտպանության երաշխիք չի կարող լինել։ Նման երաշխավորություն մասնավոր սեփականատիրոջը տալիս է պետական կարգը։
Ապակոռուպցված պետական կառավարման պարագայում ոչ ոք չի կարող թույլ տա անօրեն սեփականության գոյությունը, նույնիսկ խոշոր ձեռներեցին արժանի առանձնահատուկ վերաբերմունքի առկայության դեպքում։ Ուստի Փակ Շուկայի շինարարությունը օրինական վիճակի բերելը իրականում միակ ճանապարհն է հետագայում սեփականության իրավունքի պահպանման համար։ Սա այն դեպքն է, երբ քաղաքացների պահանջը ուղղված է սեփականատիրոջ իրական շահը պաշտպանելուն, իսկ Սերժ Սարգսյանի հարկադրանքը՝ Սամվել Ալեքսանյանին գործիք դարձնել քաղաքացիական շարժման դեմ հակասում է վերջինիս շահերին»։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող