Ամերիկացիների մեծամասնությունը ցանկանում է, որ Բարաք Օբաման վերընտրվի
ԱՄՆ
Ամերիկացիների կեսից ավելին ցանկանում է, որ Բարաք Օբաման վերընտրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Հասարակական հարցման տվյալներով, նրան ձայն տալու պատրաստակամություն է հայտնել ԱՄՆ քաղաքացիների 51 տոկոսը։ Սոցիոլոգների գնահատմամբ՝ երկրի գործող նախագահի դիրքերը զգալիորեն ամրապնդվել են։
Հանրապետականների շրջանում նախագահական ընտրարշավի առաջատար Միթ Ռոմնին կարող է ակնկալել ԱՄՆ քաղաքացիների 45 տոկոսի աջակցությունը։
Օբամայի վարկանիշի բարձրացման հիմնական պատճառները մասնագետները համարում են ամերիկյան տնտեսության աստիճանաբար բարելավման և գործազրկության ցուցանիշի նվազման գործոնները, հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա նոյեմբերին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)