Լկտիություն տեսել ենք. չեմ բացառում, որ էլի կլինի. խնդիրն իշխանափոխությունն է. Սևակ Խաչատրյան (տեսանյութ) Սադրանքներին կպատասխանենք ինչպես որ պետք է․ Նարեկ Կարապետյան ՈՒՂԻՂ. Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվում РИА Новости. Ռուսաստանի շուկան կորցնելու դեպքում Հայաստանին ծիրանի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80%-ի կորուստ է սպառնում Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ․ Արտակ Զաքարյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ժամանել են Ազգային ժողով Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներ Շատերը չեն նկատում այս նշանը, բայց այն կարող է հուշել առողջական խնդրի մասին Վարունգի «հրաշք» կողմերը, որոնց մասին շատերը չգիտեն Իրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ Արաղչի Հնդկաձավար․ օգտակար մթերք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա Իսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավը 

Ի՞նչ Քրիստոս, ի՞նչ ավետարան. ազգն է կործանվում

Բլոգոսֆերա

«Զարմանալի էր, երբ իննսունականներին մի քահանա, մի առիթով արտաբերեց այս խոսքերը: Ի՞նչու էր նա այսպես կարծում, թերևս այսօր է դառնում հասկանալի:

Կար մի ժամանակ, երբ պատերազմները կրում էին քաղաքական, տնտեսական նույնիսկ աշխարհաքաղաքական բնույթ: Նույնիսկ ավելի ուշ, խաչակրաց արշավանքներին տրվեցին կրոնական բնույթ, թեև կրոնը միայն պատրվակ էր հետ վերադարձնելու կորցրած շահույթի աղբյուրները: Ուստի, մարդկային ագահության և սպառողական մոլուցքի հետ, Քրիստոսն ու Իր Ավետարանը ոչ մի աղերս չունեն (թեև սա քարոզի նյութ կարող էր դառնալ): Կրոնական տոլերանտությունը շահարկվում է միայն կեղտոտ քաղաքական խաղերի ժամանակ, երբ որևէ երկիր ներխուժելու պատճառներ են փնտրվում, այն հիմնահատակ տակնուվրա անելու համար: 20-րդ դարի վերջ և 21 -րդ դարի սկզբին, պատերազմները էներգակիրների՝ նավթի և գազի պաշարներին տիրանալու պատճառով են, սակայն , պատրվակը՝ ժողովրդավարությունն է, որին հասնելու համար, հրահրվում են բախումներ, քաղաքացիական պատերազմներ: Մերձավոր Արևելքում, պատերազմները հիմնականում ընթանում են իսլամի ճյուղերի միջև և ասել, որ այսօր տեղի են ունենում կրոնական պատերազմներ (ի նկատի ունեմ պատերազմ քրիստոնեության և իսլամի միջև), կարծում եմ ճիշտ չեր լինի, քանի որ կարող ենք փաստել, որ բուն քրիստոնեությունը՝ անկախ քրիստոնեական երկրների վարած պատերազմներից, զերծ է մնում պատերազմի մեջ ներքաշվելուց: Քրիստոնեությունն այսօր ավելի հալածված կրոն է և հետապնդվում է ողջ աշխարհով մեկ, քան երբևէ եղել է պատմության ընթացքում:

Միջիսլամական այս պատերազմում, տուժում են քրիստոնյաները, քանի որ ստիպված են լինում լքել իրենց բնակավայրերը: Քրիստոնեական երկրները, ոչ մի քայլ չեն ձեռնարկում պատերազմական գոտիներում բնակվող քրիստոնյա եղբայրների ապահովությունը երաշխավորելու համար: Ուստի, Արևմուտքը՝ ԱՄՆ-ը և Եվրոպական երկրները, որոնք համարվում էին քրիստոնեական (քանի որ իրենց սահմանադրության հիմքում ընկած են Սուրբ գրային օրենքները), այսօր կամ աշխարհիկացված են կամ էլ իսլամացված: Եվրոպան խոսում է արաբերեն կամ թյուրքերեն: Արաբական գարնան պատճառով, քրիստոնեական համայնքները լքում են պատերազմական գոտիները, ապաստարան գտնելով Եվրոպայում կամ ԱՄՆ-ում: Եգիպտոս, Լիբիա, Իրաք, Աֆղանստան և այսօր Սիրիա, այս երկրները քրիստոնեաթափ են եղել և տակավին դեռ քրիստոնյաների արտահոսք կա: Միջիսլամական այս պատերազմներում, միևնույն ժամանակ կատարվում են էթնիկ և կրոնական զտումներ, բայց ՄԱԿ- ի կողմից գրեթե ոչ մի լուրջ արձագանք կամ գործնական քայլեր չեն ձեռնարկվում այդ սպանդները կասեցնելու համար: Բնականաբար, Սիրիայում արդեն երկու տարի տևող և հարյուր հազարից ավելի զոհ տվող պատերազմը' քաղաքացիական չէ, քանի որ ութսուն հազարից ավելի գրոհայիններ, Սիրիա են եկել Չեչնիայից, Լիբիայից, Կատարից, Թուրքիայից և մի շարք այլ երկրներից և ֆինանսավորվում են Թուրքիայի, Կատարի և Սաուդյան Արաբիայի կողմից, չմոռանամ նաև ԱՄՆ-ին: ՈՒստի, այս ահաբեկիչների նպատակն է ստեղծել միասնական իսլամական պետություն և այս նպատակին հասնելու համար, նրանք ոչ մի բանի առջև կանգ չեն առնի:

Հայաստանը, Սիրիայում կորցնում է սփյուռքի ազդեցիկ քրիստոնեական համայնքերից մեկը և ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ կապակցությամբ: Չանրադառնամ Իրաքի հայկական համայնքին, որը պատերազմի պատճառով կրճատվել է երկու հինգերորդով ( 20000-ից մնալով 10000 քիչ ավելի),թեև իրաքյան հայությունն էլ Հայաստանում արժանացավ նույն ճակատագրին, ինչին որ այսօր բախվում են սիրիահայերը: Հայերը, Սիրիայում տեղի ունեցած ապստամբությունների կամ քաղաքացիական պատերազմների ժամանակ, երբեք չեն միջամտել, պահպանելով չեզոքություն, որը և ապահովել է նրանց անձեռնմխելիությունը, իսկ այսօր, նրանք վտանգված են, քանի որ ապստամբների, կամ ինչպես ասում են ընդդիմադիրների «կրոնի իրավունքի խորհուրդը », հրաման է արձակել, ըստ որի, թույլատրվում է քրիստոնյաների՝ այդ թվում նաև հայերի ունեցվածքը բռնագրավելու, իսկ դիմադրություն ցուցաբերողներին սպանելու: Հարկ է նշել, որ սիրիահայ համայնքը յոթանասունից մինչև ութսուն հազար է կազմում: Նրանց շարքերում քիչ չեն գործարարները, գործարանատերերը, նույնիսկ կառավարությունում ընդգրկված հայրենակիցներ ունենք: Այս համայնքի աջակցությունը միշտ էլ զգալի է եղել մեր երկրի համար: Սիրիահայ համայնքը, հայկական սփյուռքի ամենակազմակերպված և կայացած համայնքներից է:

Այսօր Հայաստանը խնդիր ունի հազարավոր ներգաղթաց սիրիահայերին աշխատանքով և սոցիալապես ապահովվելու հարցում: Զարմանալին այն է, որ ներգաղթածներից՝ երեք հազարից ավելին, գերադասել է հետ վերադառնալ Սիրիա: Կարծում եմ, որ սա իսկապես հեգնանք է Հայաստանի համար: Խնդիրը մտահոգող է, քանի որ որ ՀՀ կառավարության, սփյուռքի նախարարության «Արի տուն » ծրագիրը ձախողված է: Հայաստանի ներկայիս իշխանություններն ու առանց բացառության նաև ՀԱԵ-ին, ամեն հնարավորինը կատարեցին, որպեսզի սփյուռքի հայությանը հիասթափեցնեն և այն, որ սիրահայերը հայրենիքի «սերը, հոգատարությունն ու պաշտպանությունը» իրենց սեփական մաշկի վրա զգացին, կարծում եմ, որ իր ազդեցությունը կունենա հետագա Հայաստան-սփյուռք փոխհարաբերության վրա: Աշխարհաքաղաքական պատկերը շարունակում է ենթարկվել փոփոխությունների, ի՞նչպիսի դեմք կունենա Հայաստանը տասնամյակ անց և ի՞նչ դեր կունենա տարածշրջանում: Մինչ այս վերափոխումներն են կատարվում աշխարհում, Հայաստանի իշխանավորները զբաղված են բարքերի կուտակմամբ և ձևական կրոնապաշտությամբ, իսկ նրանց բարոյական անկումը, Հայաստանին սպառնում է պետականության կորուստով»:

Գրառումը՝ Մամիկոն Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լկտիություն տեսել ենք. չեմ բացառում, որ էլի կլինի. խնդիրն իշխանափոխությունն է. Սևակ Խաչատրյան (տեսանյութ) Սադրանքներին կպատասխանենք ինչպես որ պետք է․ Նարեկ Կարապետյան ՈՒՂԻՂ. Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումРИА Новости. Ռուսաստանի շուկան կորցնելու դեպքում Հայաստանին ծիրանի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80%-ի կորուստ է սպառնում Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ․ Արտակ Զաքարյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ժամանել են Ազգային ժողով Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներՇատերը չեն նկատում այս նշանը, բայց այն կարող է հուշել առողջական խնդրի մասինՎարունգի «հրաշք» կողմերը, որոնց մասին շատերը չգիտենԻրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ ԱրաղչիՀնդկաձավար․ օգտակար մթերք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրաԻսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավըԱռաջիկա ժամերին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինԲագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում «Արցախը հանձնված է, հայը՝ դավաճանված». Տիգրան Աբրահամյանը ամփոփել է պատգամավորական գործունեությունը«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորՄեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվելԻնչու են բժիշկները խորհուրդ տալիս հաճախ ուտել ձմերուկՄոսկվայում ռեստորանի տարածքում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներՄահացել է ՕՊԵԿ նախկին գլխավոր քարտուղար Ռենե ՕրտիսըՕրական քանի բաժակ սուրճ կարելի է խմել․ մասնագետների պատասխանըՄխիթարյանի մասնակցությամբ խաղին «Ինտեր»-ը հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ինԻնչպես դիմակայել շոգին․ պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն պահպանել առողջությունը Անկախության հռչակագրից հրաժարվել՝ նշանակում է սկսել մահվան գործընթացը. ՄանվելյանԻսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհեր և վիրավորներ կանՄոսկվայում շոգը սրվում է. հայտարարվել է նարնջագույն վտանգՍիսակյան փողոցի շենքերից մեկում 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 անձ տուժել էԿիրակնօրյա Պատարագներ՝ թեմական եկեղեցիներումԻնչ եք խոսում, ես եմ ձեր թագավորը, եկեք թաթիկներս համբուրեք ․ Նինա ԿարապետյանցՆեպալցի լեգենդար լեռնագնաց Նիրմալ Պուրջան զոհվել է ձնահյուսի հետևանքովՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են առաջիկա մրցաշարերին«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՆաիրա Կարապետյան․ «ԵՊՀ-ն կրթական օջախից վերածում են քաղաքական հաշվեհարդարների դաշտի»30 միլիոն եվրո արժողությամբ պաշտպան՝ «Ռեալի» ուշադրության կենտրոնումՖրանսիայից արձագանքել են Իսպանիայի դուրսբերմանը Շենգենյան համաձայնագրիցԻրանը սպառնում է տարածաշրջանը վերադարձնել քարե դարԱՄՆ-ն մտադիր է փորձել վերսկսել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացը. Ռուբիո«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նՀակոբ Բադալյան․ «Խորհրդարանը Փաշինյանինը չէ, այն Հայաստանի քաղաքացիներինն է»Հայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելՀայր Ասողիկը Սուրբ պատարագ կմատուցի Մայր տաճարումՕգոստոսի 5-ին SpaceX-ի հրթիռը կհարվածի Լուսնին«Սարդ-մարդը. Նոր օր» ֆիլմը նախնական ցուցադրություններից ռեկորդային եկամուտ է գրանցելԻնչո՞ւ հենց Wildberries-ի պահեստները․ հիմնադիր Տատյանա Կիմը ուղերձ է հրապարակելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինըԿարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացումըՎեհափառի դատավարությունը՝ օգոստոսի 7–ին. ՌԴ-ի հարվածից վնասվել է Կիևում Լիտվայի դեսպանատունըՎերջին 40 տարվա ամենաուժեղ ցնցումներից մեկը․ Իտալիայում 26 տուժած կաGoogle-ն անջատել է Google Earth-ի նոր ԱԲ-ն՝ կեղծ քարտեզների պատճառով
Ամենադիտված