Թուրքիան չի փոխում իր դիրքորոշումն Իսրայելի նկատմամբ` չնայած տրամադրված օգնությանը
Թուրքիա
Թուրքիան չի փոխում իր դիրքորոշումն Իսրայելի նկատմամբ' չնայած տրամադրված օգնությանը: Ինչպես գրում է թուրքական «Զաման» օրաթերթը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Նա հայտարարել է, որ Թուրքիան չի փոխի «իր սկզբունքային դիրքորոշումը» Իսրայելի նկատմամբ, չնայած այն օգնությանը, որ այդ երկիրը տրամադրել է երկրաշարժից տուժած Վանին:
«Հաշտեցման համար մեր պայմանները մնում են անփոփոխ»,-շեշտել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Նշենք, որ իսրայելական օգնությունը երկրաշարժից տուժած Թուրքիա է հասել երեկ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)