«Հայկական ժամանակ». Երկրապահներն իրենց զորակցությունը կհայտնեն Սերժ Սարգսյանին
Հայկական Մամուլ
«Երկրապահ» կամավորական միության փետրվարի 18-ի համագումարում լրագրողների հավատարմագրումն իրականացնում է նախագահական նստավայրի լրատվական ծառայությունը: Այս տեղեկությունը երեկ հաստատել են նախագահականից, գրում է «Հայկական ժամանակ»-ը։
Սերժ Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանն ասել է, որ հավատարմագրում իրականացնելու է նաև ԵԿՄ-ն, բայց դա կվերաբերի միայն միջոցառման այն հատվածներին, որոնց Սերժ Սարգսյանը չի մասնակցի, մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանի ասուլիսին: ԵԿՄ-ի համագումարը տեղի է ունենալու Մարզահամերգային համալիրում: Համագումարի ընթացքում ընտրվելու են վարչություն և կազմակերպության նախագահ: Ենթադրվում Է, որ այս համագումարի ընթացքում ԵԿՄ-ն իր զորակցությունը կհայտնի Սերժ Սարգսյանին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ