«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանին հորդորում են ազատվել Վովա Գասպարյանից
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ իր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանի շրջապատի մի քանի ազդեցիկ ներկայացուցիչներ նրան հորդորել են քննարկել ՀՀ ոստիկանականության պետ Վովա Գասպարյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:
Խնդիրն օրակարգային է դարձել «ՀԺ»-ի լրագրող Հայկ Գևրգյանի ձերբակալությանը հետևած հանրային զորեղ արձագանքից հետո: Իշխանական PR-ով զբաղվող որոշ մարդիկ Սերժ Սարգսյանին ահազանգում են, որ Հայկ Գևորգյանի գործով Վովա Գասպարյանը վերջնականորեն ձեռք է բերում գործ սարքողի իմիջ, ինչը նախընտրական շրջանում թուլացնում է իշխանական ուժային դիրքերը և ոչնչացնում ոստիկանության առանց դրա էլ գոյություն չունեցող հեղինակությունը: Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը, վերը նշված փաստարկների որոշ մասն ընդունելով հանդերձ, վատ է վերաբերվում Վ. Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարին, քանի որ կարծում է, թե դա ոստիկանության «մարտունակության» վրա բացասաբար կարող է ազդել: Դիտորդների կարծիքով, եթե Վովա Գասպարյանը մեկ-երկու շաբաթվա ընթացքում պաշտոնանկ չարվի, կպաշտոնավարի առնվազն մինչև նոր ԱԺ ձևավորումը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ