«Ժողովուրդ». Բջջային երեք օպերատորների բազայից Հայաստանի բաժանորդների տվյալները գողացել են
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի՝ ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանում բջջային կապի բոլոր երեք օպերատորների գրասենյակներից Հայաստանի բոլոր բաժանորդների բազային տվյալների դուրս բերման և վաճառքի փաստի առթիվ հարուցված քրեական գործը գտնվում է Կոտայքի ոստիկանության բաժնում:
Պարզվում է, որ «Բիլայն»-ի, «Վիվասել»-ի և «Օրանժ»-ի բազայում գտնվող բոլոր հեռախոսահամարները գողացել են ինչ-որ երիտասարդներ ու վաճառել: Ու քանի որ հայ հասարակության մեջ հետաքրքրասիրությունը բավականին մեծ է՝ տիրապետելու ուրիշի անձնական տվյալներին, ուստի բավականին հաջող բիզնես է ստացվել, և համարներն ակտիվորեն տարածվել են ողջ երկրում: Թերթը հիշեցնում է, որ այս գործը բացահայտել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչությունը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ