«Չորորոդ ինքնիշխանություն». Սասուն Միքայելյանին աջակցելու համար ազատում են աշխատանքից
Հայկական Մամուլ
Այն, որ Հրազդանում լարված նախընտրական մթնոլորտ է, հայտնի է բոլորին, և վերջին շրջանում անգամ չի խոսվել այս մասին, որ Հրազդանում նունիսկ մարդկանց են աշխատանքից ազատում՝ ընտրություններում քաղքապետի թեկնածու, ազատամարտիկ, նախկին պատգամավոր և քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին սատարելու համար: «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով, միայն Հրազդանի էլեկտրացանցից քաղաքական դրդապատճառներով երեք աշխատակից է ազատվել, որոնցից մեկին հետո կանչել են նորից աշխատանքի, սակայն, աշխատանքից ազատման դիմումը այդպես էլ չեն վերադարձրել: Աշխատանքի ազատվածների թվում է նաև Հրազդանի էլցանցի ինժեներ Մայիս Մնացականայանը, որը մի քանի օր առաջ ելույթ էր ունեցել Սասուն Միքայելյանի նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ, ինչից հետո հրավիրվել է էլցանցի տնօրենի մոտ, ով էլ վերջինիս ասել է, թե կամ ինքը պետք է հեռանա, կամ էլ՝ Մնացականյանը: Արդյունքում վերջինս ազատման դիմում է գրել: Մեզ հայտնի դարձավ քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատման ևս մեկ դեպքի մասին. այս անգամ ազատման դիմում են գրել տվել Հրազդանի երաժշտական դպրոցի ուսուցիչ Հովհաննես Գրիգորյանին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ