Մի բան ջարդվեց այնուամենայնիվ. Թևան Պողոսյան
Բլոգոսֆերա
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկու տարուց ավել ՀՀ-ի ԵՄ-ի հետ բանակցային թիմը աշխատում էր, որ Հայաստանն իր զարգացման ուղղությունը լինի քաղաքակիրթ Եվրոպական ընտանիքի հետ ինտեգրվելու և ունենալու եվրոպական տիպի երկիր: Բանակցային երկու տարի օր ու գիշեր ջանք ներդրվեց, որպեսզի շատ տեղեր նաև գլուխ գովանք, որ ՀՀ Արևելյան Գործընկերության շրջանակում առաջատարներից է և նոր բարեփոխումների ակնկալիքներով սպասում էինք Նոյեմբերին: Դա նոր սպասում էր ՀՀ-ի իրական ինքնիշխանության ապացույցի:
Ցավում եմ այսօրվա Մոսկովյան բանակցուցություների արդյունքի մասին նորության համար: Միշտ առաջնորդվել եմ «Դուխով» կարգախոսով ու ես ու իմ ընկերները շարունակելու ենք աշխատանքը ՀՀ-ի քաղաքակիրթ զարգացման համար: Հուսամ, որ այսօրվա հայտարարությունները չեն ազդի Ասոցիացման Համաձայնագրի ստորագրման վրա՝ գիտակցելով նաև, որ մի բան ջարդվեց այնուամենայնիվ: Մենք սպասում ենք հարցերի պատասխանների:
Ամեն դեպքում Եվրոպական ուղղությունը Հայաստանի համար ավելի նախնտրելի է: Հաստատ»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող