«Ո՞րն է իրականությունը Վահան Հովհաննիսյանի դեպքում»
Բլոգոսֆերա
Արսեն Լևոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն մի քանի օր է` լրատվական դաշտում լուրեր են պտտվում ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանի Գերմանիա դեսպանական առաքելության մեկնելու վերաբերյալ; Բնականաբար, ինչպես և պիտի ենթադրել, այս լուրն արժանացավ բավականին լայն քննարկումների ու նույնիսկ ասպարեզ իջեցվեցին սկանդալային-սենսացիոն տեսակետներ ու կարծիքներ; Ի վերջո մի քանի օրեր սպասելուց հետո խոսեց այսպես ասած' գործի հերոսը` Վահան Հովհաննիսյանը հայերենի դաշնակցական yerkir.am-ին տալով մեկնաբանություններ խնդրո առնչությամբ:
Մեկնաբանությունը շատ կողմերով կանխատեսելի էր և եթե վահան Հովհաննիսյանը կողմից էլ չհնչեցվեր, միևնույնն է, բոլորին էլ այդ կարծիքները հայտնի էին; Սակայն կա մի քանի ուշագրավ կետ, որոնց հարկ է անդրադառնալ; Փաստորեն, ստացվում է, որ հայ ավանդական կուսակցության առանջորդներից մեկը ստանում է դիվանագիտական առաքելության մեկնելու առաջարկ պետության կողմից և կուսակցությունը դրան նայում է հանգիստ? և այն դիտարկվում է զուտ միայն որպես անձնական առաջարկ այն դեեպքում, երբ ՀՅԴ-բն միշտ աչքի է ընկել ներկուսակցական արտակարգ կենտրոնցվածությամբ ու կարգապահությամբ;
Ուրեմն ինչ է կատարվում, կամ այստեղ աշխատել է զուտ հայատսանյան ԽԾԲ /խնամի ծանոթ բարեկամ/ սկզբունքը որն հասկանալի է այս պարագային առանց փակագծեր բացելու, կամ ՀՅԴ-ի հետ մի բան կատարվում է ու ամեն բան կարգին չէ այս կուսակցության առջողջական վիճակի հետ; Հիմա որն է իրականությունը Վահան հովհաննիսյանի պարագայում, դեռ կերևա առաջիկայում; Թեև երրորդ տարբերակն էլ կա, կապված այն հանգամանքի հետ, որ հայ ավանդական այս կուսակցությունը որոշել է իրապես փոխել իր քաղաքական ուղեծիրը և այժմ դեռ միանգամից չի բացում խաղաթղթերը և թե հասարակությանը թե իր անդամներին փորձում է աստիճանական ընտելացման եղանակով բացահայտել նոր իրականությունը; Ինչ էլ լինի չպետք է բացառել, որ առջևում Մեծ Եղեռնի 100-ամյա տարելից կա ու դաշնակցական դեսպանը այս համատեքստին լավագույն թեկանծուն կարող է լինել»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող