«Սա դավաճանություն է, սա Հայաստանի շրջափակման երկրորդ օղակի ստեղծումն է»
Բլոգոսֆերա
Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժողովո'ւրդ, սա դավաճանություն է, սա Հայաստանի շրջափակման երկրորդ օղակի ստեղծումն է, սա Հայաստանը վերջնականապես հայաթափ անելու եւ Ռռւսաստանի կազմի մեջ խցկելու կամ թուրքերի վրա ծախելու սկիզբն է: Վրաստանը կստորագրի եւրոպական համաձայնագիրը եւ Հայաստան մտնող եւ դուրս եկող մարդն ու ապրանքները կհայտնվեն բազմաբնույթ փակուղիների առջեւ եւ ոչ մի ռուսական մաքսային միություն ի վիճակի չի լինի դրա դեմն առնել, որովհետեւ դրանք կլինեն եւրոպական օրենքներին համապատասխան եւ Եւրոպայի կողմից պաշտպանվող:
Այդ ղարաբաղյան տականքն իր կաշին փրկելու համար եւս մեկ անգամ դավաճանեց իր երկրին ու ժողովրդին: Աշխարհի ոչ մի ժողովրդի ղեկավար այսպիսի բացահայտ դավաճանական քայլ չի կատարել, աշխարհի ոչ մի երկիր այսպիսի անհեթեթ, զավեշտաողբերգական իրավիճակի մեջ չի հայտնվել, որ ինքն ընդհանուր սահման չունենալով ինչ-որ մաքսային կազմավորման երկրներից գոնե մեկի հետ' դառնա այդ կազմավորման անդամ: Աշխարհի առջեւ խաղք ու խայտառակության առարկա ենք դառնում եւ աշխարհը մեզ չի ների, դրա հետեւանքները շատ շուտ իրենց զգացնել կտան: Ի՛նչ անել, երբ այս ճակատագրական իրադրության մեջ երկրի բոլոր քաղաքական ուժերը ռուսամետությամբ են տառապում:
Քաղաքական այն գործիչները, որոնք դեմ են Հայաստանի անդամակցությանը ռուսական մաքսային միությանը, պետք է ա)ստեղծեն «Հայաստանի Անկախության Պահապանների շարժում»-ի (կամ այլ կերպ կոչվող)Նախաձեռնող խումբ, որը կմիավորի նրանց եւ նրանց կողմնակիցներին ու համակիրներին նույնանուն հասարակական-քաղաքական կազմակերպության մեջ, որը բաց կլինի այն այլեւայլ հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների առջեւ, որոնք ցանկություն կհայտնեն միանալ այդ շարժմանը, բ) պետք է իրականացնել շարունակական ցույցեր, հանրահավաքներ, երթեր եւ այլն' պահանջելով ՍՍ-ի հրաժարականը եւ հանրաքվեի անցկացում ռուսական մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցով, գ)Դատական հայց ներկայացնել ՍՍ-ի դեմ' ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածին հակասող եւ երկրի նախագահի իրավասության սահմաններից դուրս գտնվող հարցի վերաբերյալ ապօրենի եւ ինքնագլուխ քաղաքական որոշում կայացնելու գործերով»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող