«Երկիր». Սուրիկ Խաչատրյանը դատի է տալու «Ժամանակին» և «Արմնյուզին»
Հայկական Մամուլ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով կայքերից մեկում տեղադրված այն ձայնագրությանը, որտեղ իբր ինքը անպարկեշտ առաջարկություններ է անում լրագրողին, ասել է, որ նման բան չի եղել, և որ ինքը ԱՄՆ-ից զանգ չի ստացել: Խաչատրյանը նշեց, որ «լրագրող կոչվածն» իրականում զանգահարել է իր հեռախոսահամարով, բայց 093 կոդով: Մարզպետը տեղեկացրեց, որ դատի է տվել թերթին և կայքին ու արդեն պատրաստվում է դատի տալ նաև «Արմնյուզ» հեռուստաընկերությանը: Ստուգելու համար թերթը ևս զանգահարել է մարզպետի հեռախոսահամարին, բայց 093 կոդով, և մարդը, որը չցանկացավ ներկայանալ, հաստատել է, որ խոսողն ինքն է եղել: Ի դեպ, ձայները բավականին նման էին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ