Երկու նկատառում Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու խոսքից հետո
Բլոգոսֆերա
Նարեկ Ս. Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հատված ՌԴ նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի խոսքից. «... հաստատեցի Հայաստանի ցանկությունը՝ միանալու Մաքսային միությանը և ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում:»
Երկու նկատառում.
1. «միանալը» շատ տարողունակ հասկացություն է, ինչպես և «անդամակցելը»: Հայտնի են անդամակցության ամենատարբեր ձևեր ու «խորություններ»՝ ասոցացվածությունից, դիտորդությունից մինչև լիիրավ անդամակցությունը: Հետևաբար, շատ կարևոր է իմանալ, թե Նախագահը կոնկրետ ի՞նչ ձևով միանալու մասին է խոսում:
2. եթե, այդուամենայնիվ, խոսքը լիիրավ անդամակցության մասին է, ապա այդ դեպքում ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականությունը կլինի սահմանափակված ՄՄ միասնական նորմերով: Այդուհետ ազատ առևտրի ցանկացած փաստաթուղթ՝ առկա և նախատեսվող, կդառնա 0: Կարգն է այդպես, այլ ոչ թե հենց միայն այս դեպքի պատճառով: Այս դեպքում կմնա արտոնյալ արտաքին առևտրային ռեժիմի միայն մեկ հնարավորություն, այն է՝ երբ ՄՄ-ի և երրորդ պետության կամ կազմակերպության միջև կնքվի համապատասխան պայմանագիր:
Հ.Գ. Ես կտրականապես դե´մ եմ ցանկացած ինտեգրացիոն միությանը լիիրավ անդամակցությանը և կողմնակից եմ առաջնահերթորեն մեզ համար շահեկան պայմաններով դրանց հետ համագործակցությանը, այդ թվում՝ ասոցացված անդամի կամ դիտորդի կարգավիճակով»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող