«Ժողովուրդ». Քլինթոնն ու Նալբանդյանը հանդիպե՞լ են
Հայկական Մամուլ
Օրերս աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ՀՀ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ այդ հանդիպումը տևել է մոտ 30 րոպե, որի ընթացքում Նալբանդյանն ու Քլինթոնը մոտ 20 րոպե զրուցել են հարևան երկիր Իրանի, նրա շուրջ ծավալվող իրադարձությունների մասին: Իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քննարկումն ընդամենը 10 րոպե է տևել: Սակայն ՀՀ արտգործնախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասաց. «Դա անհիմն տեղեկություն է, հանդիպման արդյունքներով հրապարակվել է հաղորդագրություն, որտեղ ներկայացված է հանդիպման բովանդակությունը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ