«Հրապարակ». Հայտնի են ՀՀԿ համամասնական ցուցակի որոշ թեկնածուներ
Հայկական Մամուլ
Հայտնի են դառնում ՀՀԿ համամասնական ցուցակի այլ հավանական թեկնածուների անուններ: «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի քվոտայով ՀՀԿ համամասնական ցուցակում կարող է հայտնվել վարչապետի մամուլի քարտուղար, համատեղության կարգով «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը՝ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որդին: Ցուցակի մյուս հավանական թեկնածուն ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն է. որը ՍԴ անդամ Կիմ Բալայանի որդին է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ