«Ժողովուրդ». Իշխող կոալիցիայի «հաջորդ դասին» կքննարկվի ԲՀԿ-ի պահվածքը
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ երեկ Հանրապետական կուսակցությանը Սերժ Սարգսյանի կողմից հրահանգ է իջեցվել, որպեսզի նրանք ԲՀԿ-ի «ընդդիմադիր խաղերին» բուռն չարձագանքեն և նեղացածի կեցվածք չընդունեն: Նրանց բացատրվել է, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան եկած պատվիրակությանը ճանապարհելուց հետո՝ շաբաթվա վերջին, կրկին կոալիցիոն նիստ է հրավիրվելու, և բոլոր հարցերը կպարզաբանվեն այնտեղ: ՀՀԿ-ական պատգամավորները երեկ միայն «պատերի տակ» էին հիշեցնում, որ ԲՀԿ-ն կոալիցիոն նախկին նիստի ժամանակ համաձայնել է առաջարկված բոլոր պայմաններին, և առնվազն տարօրինակ է, որ բոյկոտում է Աժ նիստերը: Այսպիսով՝ իշխող կոալիցիայի «հաջորդ դասին» կքննարկվի ԲՀԿ-ի այս «դասի» առայժմ անհասկանալի պահվածքը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ