«Ժողովուրդ». Կոնգրեսում այսօր կքննարկեն համամասնական ցուցակի հարցը
Հայկական Մամուլ
Այսօր Հայ ազգային կոնգրեսը նիստ Է հրավիրել, որտեղ օրակարգային հարցը վերաբերում Է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցությանը: Կոնգրեսը դարձյալ պետք Է քննարկի համամասնական ընտրացուցակի հարցը, սակայն, ըստ «ժողովուրդ»-ի աղբյուրների, այս անգամ ևս որևէ որոշում չի կայացվելու, թե ով է ղեկավարելու ցուցակը կամ ովքեր են ընդգրկվելու այնտեղ: ՀԱԿ-ում ընտրացուցակ կազմելը բավականին լուրջ խնդիր է դարձել: Հավակնորդները շատ են, տեղերը՝ սահմանափակ: Թերթը տեղեկացել է նաև, որ Կոնգրեսում ակտիվորեն քննարկվում է մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու հարցը: Թեև ընդդիմադիրներն ի սկզբանե գիտեն, որ պարտվելու են, բայց բավականին ընտրատարածքներում թեկնածուներ կունենան:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ