Անձնական կյանքին վերաբերող սենսացիոն տեղեկություններ կսկսեն հրապարակվել
Բլոգոսֆերա
Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես մտավախություն ունեմ, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անձնական կյանքին վերաբերող լուրջ, ես կասեի սենսացիոն տեղեկություններ կսկսեն հրապարակվել Եվրոպական հատուկ ծառայություների կողմից, բայց դա չի նշանակում, որ եթե դա չանեին Եվրոպացիները, ապա չէին անի նաև ռուսները:
Այս իմաստով հայկական դիվանագիտությունն ու մեր անվտանգությունը շատ խոցելի է, հասկանալի պատճառներով չմնրամասնեմ ասածս, միայն ասեմ, որ այսօր ՌԴ ում և եվրոպական երկրներում են ապրում Հայաստանի անվտանգության ծառայություններում երբեմն բարձր պաշտոններ զբաղեցրած անձիք, որոնց վառ օրինակն է ԱԱԾ ի նախկին պետ Կառլոս Պետրոսյանը, Հարկայինի նախկին պետը, Երևանի նախկին քաղաքապետը և այլն: Այսինքն և Եվրոպան և հատկապես Ռուսաստանը, որը մինչև այսօր էլ մեր ուժայինների կողմից այդքան էլ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ չի դիտարկվել, իրենց ենթակայության տակ ունեն այնպիսի մարդիկ, ովքեր տիրապետում են Հայաստանի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչների մասին ԹԱՆԿ տեղեկությունների: Իսկ այդ մասին գիտեն և Հայաստանում և գիտեն իրենք: Ստացվում է, որ ամենայն հավանականության մեր գլխին շուտով կխաղան նոր ՎԻԿԻԼԻՔՍ, բայց նեղ հայկական ակցենտով: Պատրաստվեք...»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող