«Մի՜ շփոթվեք. ելքի ուրվագիծ. պատրա′ստ լինենք»
Բլոգոսֆերա
Մեզ առաջարկվում է՝ եթե ուզում եք որպես երկիր զարգանալ՝ ընտրեք այս երկուսից մեկը: Նայենք – այս երկուսն էլ չեն բավարարում մեր պահանջը: Հիվանդ են: Նրանք ձգտում են մեզ առնել իրենց հիվանդության, դատապարտվածության շրջանի մեջ: Եվ մեզ արդեն իսկ վարակել են իրենց ախտերով: Բայց մեր միջուկը առողջ է, կարող ենք ազատագրվել: Նրանք դա գիտեն, խանդ թե նախանձ ասեմ – եռում է նրանց մեջ:
Թող նրանք դիմակայեն – Հայաստանը իրենց կողմը ձգելու համար: Թող այս հոգին էլ տանջվի նրանց միջև - իր «դիվանագիտությամբ»: Մի՜ նայեք այդ տեսարանին:
Ի՞ՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ: Այդ ԻՆՉ-ի՝ մեր Նոր Պետության պատկերը տեսնենք: Նա լինելու է բարձր այդ երկու կողմերից: Երբ պատրաստ լինենք՝ այս մի հոգին կհեռանա, կկորչի… Միայն ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ: Այն ժամանակ ընտրություն կանենք: Շատ հասարակ ձևով – քվեաթերթիկով: Առանց 5000 դրամի: Եվ կունենանք նոր, ԲԱՐՁՐ կառավարչություն: Մի նորմալ հովիվ կգտնենք, նրան կընտրենք – մեկն այդպես էր գրել…
Սա է ելքի ուղին: ՏԵՍՆԵԼ ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐԸ: Այնքան բարձր լինել, որ ոչ ոքի թաթը չհասնի մեզ: Եթե մեր ազգի ՄԵԿ ՏՈԿՈՍԸ տեսնի այս ուղին՝ մենք հաղթած ենք – այդպես Է ասել մի հայ կին: Մնացյալը 99%-ը կմիանան այդ ՄԵԿ ՏՈԿՈՍԻՆ:
Տարածել: Սիրելի ու ծուռ ՄԵԿ ՏՈԿՈՍ – ձեր համար գրեցի… Եվ բոլորի համար:
Գրառումը` Լեւոն Դռնոյանի ֆեյսբուքյան էջից
4 սեպտեմբերի 2013թ


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող