ԵՄ-ն չի խոսում Մաքսային միություն համատեղելիության մասին
Բլոգոսֆերա
Ստյոպա Սաֆարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Եվրոպական հանձնաժողովի հայտարարության ճշգրիտ իմաստային թարգմանությունն այսպիսին է.
«Մենք նկատի ենք ունենում Մաքսային միությանը միանալու Հայաստանի բացահայտ ցանկությունը: Հայաստանից մենք ակնկալում ենք ավելի լավ հասկանալ, թե որո՞նք են նրա մտադրությունները, եւ ինչպե՞ս են նրանք ցանկանում ապահովել դրանց եւ Ասոցացման համաձայնագրով ու Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրով ստանձնած պարտավորություների համատեղելիությունը: Հենց որ այդ խորհրակցություններն ավարտվեն, մենք առաջ շարժվելու կապակցությամբ մեր եզրակացությունները կկատարենք: Եւս մեկ անգամ ցանկանում ենք ընդգծել, որ որ Ասոցացման համաձայնագիրը/Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը բոլորի համար շահեկան բարեփոխումների ծրագիր է, այլ ոչ թե զրոյական գումարով խաղ եւ կարող է համատեղելի լինել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ»:
Այսինքն, ԵՄ-ը խոսում է իր հետ Երեւանի ստորագրելիք համաձայնագրերի եւ բացառապես Հայաստան-ԱՊՀ անդամ երկիր, բայց ոչ Մաքսային միություն համատեղելիության մասին...»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող