«Չորրորդ ինքնիշխանություն». Ազգագրագետ է՝ ազգի մասնագետ
Հայկական Մամուլ
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը համոզմունք է հայտնել, որ «եթե իշխանությունը՝ Հանրապետականը, շահախնդիր ընտրություն կազմակերպեր, հենց ինքն էլ կվերարտադրվի»: Եվ ինքն էլ բացատրել է՝«որովհետև մեր ժողովուրդն արդեն շատ հոգնել է և չի հավատում որևէ իշխանության դրական կերպարին»:
Մեկնաբանելով Խառատյանի խոսքերը՝ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. «Ծիծաղն, իհարկե, լավ է առողջության համար, բայց եկեք չշտապենք և նախ փորձենք հասկանալ, թե ինչ է ցանկացել ասել հարգարժան տիկինը: Սկսենք նրանից, որ Հանրապետականը, փաստորեն, ապուշ է, որովհետև արդար ընտրությունների դեպքում հաստատ կհաղթեր, բայց այդքան չի հասկանում և «կպած» մտածում է, թե ինչ նոր ընտրակեղծիքներ անի: Մյուս կողմից էլ, սակայն, ապուշ է նաև ժողովուրդը, որովհետև արդար ընտրությունների դեպքում ձայն կտա հանրապետականներին, քանի որ չի հավատում իշխանությունների դրական կերպարին: Ինչ-որ բան հասկացա՞ք: Կրկնում ենք. ՀՀԿ-ն կհաղթի, որովհետև ժողովուրդը չի հավատում նրան, իսկ ՀՀԿ-ն իր հերթին չի հավատում, որ ժողովուրդն այդքան ապուշ է, և «նավսյակի» խուսափում է նորմալ ընտրություններից: Էլի՞ չհասկացաք: Այդ դեպքում՝ մեր ջերմ ողջույները Հրանուշ Խառատյանին: Նա, հիշեցնենք, ազգագրագետ է: Այսինքն՝ ազգի մասնագետ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ