Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել ChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքը Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում Չափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում 61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք 

Իշխանությունների վերջին արարը. հասարակությունն այլևս կորցնելու ոչինչ չունի

Վերլուծական

Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդիկ, հստակ իմանալով, որ ակցիաներից բերման ենթարկվելու և վարչական տույժ կրելու հավանականությունը 90 տոկոսից մի քիչ է պակաս, չեն վարանում իրենց ցասումը արտահայտել այս կամ այն որոշման վերաբերյալ: Մարդիկ հստակ գիտակցում են, որ բացի օրենքի տրամաբանությունից բխող գործողություններից՝ թաղային խուժանը, որը վերջին տարիներին օրինակարգության որոշակի աստիճանով է օժտվել, պատրաստ է շեֆերի հրամանով նետվելու առաջին իսկ ակտիվիստի արյունը խմելու, սակայն առանց վարանելու հանրային հարթակներ են որոնում՝ իրենց ցասումը արտահայտելու համար: Աստիճանաբար ավելանում է այն քաղաքացիների թիվը, որոնք նետվում են իրավապահների հետ բախումների՝ հաշվի չառնելով ազատազրկվելու հնարավորությունը, և դա հաճախ այն դեպքում, երբ ընտանիքի անդամներից որևէ մեկը իշխող կուսակցության մեջ շատ բարձր դիրք է գրավում: Պատկերացնո՞ւմ եք, թե անարդարության զգացողությունը մարդկանց ինչպիսի ծայրահեղությունների է դրդում: Ավելի մեծ հասարակական ճեղքվածք, ավելի շառաչուն հասարակական ապտակ պարզապես անհնար է պատկերացնել: Հասարակական դժգոհությունների ֆոնին նմանատիպ ակցիաները պարզապես սառը ցնցուղ են քաղաքական համակարգին:

Հասարակական տրամադրությունները եռում են: Ամբողջ հասարակությունը հայտնվել է այնպիսի վիճակում, որ ոչ ոք այլևս կորցնելու ոչինչ չունի: Դուք հասկանո՞ւմ եք հասարակական ուղերձը: Հասկանո՞ւմ եք, որ ձեր՝ սեփական պատյանից դուրս գործելու անկարողությունը արդեն անկառավարելի է դարձնում հասարակությանը: Հասկանո՞ւմ եք, որ տարիներ շարունակ համացանցում և այլ հարթակներում արծարծվող և ձեր կողմից անտեսվող թեմաները դամոկլյան սրի նման կախվում են ձեր գլխին...

Գոնե այս սառը ցնցուղից հետո ի վիճակի՞ եք սթափվելու: Մարդիկ, որոնք ձեզ քննադատում են կամ լուծումներ առաջարկում, ձեր կամ պետության թշնամիները չեն: Մեծամասնության համար մեծ հաշվով կարևոր չէ իշխողի անձը, սակայն ձեր կողմից դրսևորվող քաղաքական իմպոտենտությունը երկիրը նետում է ծայրահեղ, անվերադարձ, կործանարար պրոցեսների մեջ:

Հիշեք, այն վերջին հնարավորությունը, որ հիմա գոյություն ունի, կարող է երբեք այլևս չտրվել: Մեր հասարակությունը անհիշաչար, զուսպ հասարակություն է և իրական քայլերի, տեսանելի բարեփոխումների ֆոնին կարող է անտեսել այն բացասական լիցքերը և հակակառավարական տրամադրությունները, որ կուտակվել են տարիների ընթացքում:
Սա իսկապես սահմանագիծն է: Սթափվե´ք:

Սառը դատե'ք և սթափ գնահատե´ք իրավիճակը:

Մեր հասարակությունը պատրաստ է ցավոտ, երկարատև, բայց արդյունավետ փոփոխությունների: Ի վերջո, որևէ կետից հարկավոր է սկսել: Իսկ դուք անգամ այդ կետը չեք փորձում որոնել: Օգտագործե´ք այն մտավոր և ստեղծագործական ներուժը, որ դեռևս մնացել է Հայաստանում: Հակառակ պարագայում` կիշխեք մի Հայաստանում, որտեղ իշխվողներ այլևս չեն մնացել...

Հետո չասեք՝ Դավիթ եկավ, գող-գող գնաց...

Վարուժան Բաբաջանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Ամենադիտված