«Ժողովուրդ». Նիկոյանը տեղյակ չէ ԱԺ կանոնակարգ օրենքից
Հայկական Մամուլ
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը երեկ ապշեցրել է ԱԺ պատգամավորներին. չիմանալով ԱԺ կանոնակարգով իր լիազորությունները՝ այդ մասին հարցրել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին: Երբ ընդդիմադիր ՀՅԴ և «Ժառանգությւոն» խմբակցությունների պատգամավորները չմասնակցեցին ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի հեղինակած «Դատական և համայնքային ծառայության մասին» օրենքի նախագծի քվեարկությանը՝ տապալելով դրա ընդունումը, Դավիթ Հարությունյանը, վրդովված կատարվածից, ԱԺ նախագահին հորդորեց ընդհատել ընդդիկադիր պատգամավորների ելույթները:
«Բայց կանոնակարգն այդ իրավունքը տալի՞ս է նիստ վարողին», - Դավիթ Հարությունյանից փորձեց ճշտել Նիկոյանը: Հետաքրքիր է՝ խորհրդարանի նախագահն ԱԺ կանոնակարգ օրենքը չի՞ կարդացել գոնե ԱԺ խոսնակի աթոռին նստելուց հետո, գրում է «Ժողովուրդ»-ը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ