«Եթե Հայաստանն իմը լիներ, կծախեի, կգնայի Թուրքիա»
Բլոգոսֆերա
Վահագն Սարոյանը Facebook սոցցանցի իր էջոմ գրել է.
«Երբ անհատը հայտնում է կարծիք նշանակում է, որ նա այդպես մտածում է, իսկ եթե այդպես մտածում է, ապա նրա դաստիարակության ու սոցիալիզացիայի ագենտները, միջավայրը, ինչպես նաև գիտելիքները նպաստում են դրան:
Այսօր տրանսպորտում պատահաբար լսեցի երկու երիտասարդ առաջին կուսեցիների զրույցը հայաստանյան կյանքի ու Հայաստանի ապագայի վերաբերյալ: Նրանցից մեկն արեց այսպիսի արտահայտություն' մեջբերում եմ բառացի. «Եթե Հայաստանն իմը ըլներ' կծախեյ կգնայ Թուրքիա»:
Ինչպես ասում են` No comment:
Միշտ ավագ սերունդը իր հետնորդներին ասում է դուք եք մեր ապագան: Ու եթե «ապագայի ներկայացուցիչը» նման մոտեցում ունի ապա վալի է:
Ցավում եմ որ նման դեգրադացված երիտասարդներ կան մեր շրջապատում, նմաններին ոչ թե պետք է քննադատել, այլ պետք է ուղարկել արյան ստուգման լաբորատորիա:
Նմաններին ընդհանրապես չպետք է թողնել ուսումնական հաստատություն, քանի որ նմաններից միայն վտանգ կա, պոտենցիալ ծախողի ու դավաճանի հոգեբանությամբ օժտված կեցծվածքը բերում է գռեհկաբարո ու ցինիկ պահվածքի:
Պետության ու հայրենիքի վերաբերյալ արված յուրքանչյուր արտահայտություն նույնիսկ հումորային, չպետք է լինի այդպիսի կոնտեքստի մեջ, իսկ դրա գիտակցումը սերմանելու գործում պետք է նպաստեն անհատի սոցիալիզացիայի բոլոր ագենտները»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող