Մենք Ուկրաինայից կարող ենք վերցնել գրեթե այն ամենը, ինչ ուզենանք. Թրամփ Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը «Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ ՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ) Բաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն Ռուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ) «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Սեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Ուկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից 

Դիվանագիտական շախմատը շարունակվում է

Բլոգոսֆերա

Արսեն Լևոնյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Առաջին շոկից հետո ԵՄ-ն արդեն ուշքի է գալիս .... ու Հայաստանին «մատ թափ տալիս»` ասելով` «Դու ինձ էս կարգի քցես, դե քցելն հիմա կտեսնես». Հայաստանի անունն արդեն հանված է նախաստորագրող երկրների ցանկից, սկսում են մշուշոտ ակնարկներ պտտվել, որ այսկերպ շարունակվելու դեպքում Հայաստանն իսպառ դուրս կմնա եվրոպական գործընթացներից, իսկ այսօրվանից արդեն ԵՄ-ն կասեցնում է «Թվինինգ» ծրագիրը, որը կարելի է ասել առաջին պատժամիջոցն է պաշտոնական Երևանի նկատմամբ; Ու չնայած դեռ չհանդարտված իրարանցմանը, Հայաստանը շարունակում է իր սկսած դիվանագիտական շախմատային պարտիան; Նախ, պարտիայի հերթական կարելի է ասել բավական հաջող կոմբինացիան Աշոտյանի ելույթն էր ու ինքնապաշտպանական պատասխանները եվրոպացիների հարցերին` կապված Մաքսային Միությանը ՀՀ անդամակցության հայտարարաության հետ; Այստեղ ուշագրավ է այն, որ հայկական կողմը կարողացել է շատ սահուն կերպով առաջ տանել Աշոտյանի բառերով իսկ ասած' ««ավելի լավ է ինչ-որ մի բան, քան ոչինչ» բանաձևը` ի հակադրություն «ամեն ինչ քաղաքականության մեջ» բանաձևին»։ Իր ելույթում Աշոտյանն ընդգծել է, որ «ամեն ինչ քաղաքականության մեջ», այն էլ՝ խոշոր քաղաքականության մեջ, բանաձևը չի աշխատում, կենսունակ չէ և կենսունակ չէ նաև մեր տարածաշրջանում և մեկնաբանել` «այս բանաձևը նշանակում է, որ մեր երկիրը պատրաստ է եվրոպական հանրույթի հետ լայնածավալ համագործակցության, իսկ եթե այդ համագործակցության սահմանները կնեղացվեն ինչ-ինչ տեխնիկական պատճառներով, ապա «վստահաբար Հայաստանի և ԵՄի-ի միջև քաղաքական օրակարգը կարող է լինել համատեղ և ենթադրել մեր երկրի հետագա խորքային բարեփոխումներ և ժողովրդավարացում»: Նույն կոմբինացիայի հաջորդ խաղաքայլը Արտակ Զաքարյանի ելույթն էր, ուր ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանի համար ընդունելի չէ աշխարհը երկու ճամբարների բաժանելը: Նա նշել է, որ Հայաստանի բարեկամները, որոնք շատ լավ հասկանում են Հայաստանի վիճակը` փակ սահմանները, հակամարտությունը, բնականաբար, պետք է շատ լավ գիտակցեն նաև, թե ինչպիսի ընտրություն ենք կատարել: Հայաստանի քաղաքական որոշման հետ կապված տարաբնույթ մեկնաբանությունների առնչությամբ Արտակ Զաքարյանը նախագահ Սարգսյանի որոշումը հիմնավորել է անվտանգության հիմնախնդիրներով, ընդգծել, որ Հայաստանը միշտ բաց է եղել բոլոր միջազգային հարթակներում, բայց համակողմանի և բազմաշերտ քաղաքականություն վարելով՝ «երբեք չի անտեսել սեփական ռազմավարական շահերը»: Նա նաև հայտարարել է, որ հետայսու ևս Հայաստանը փորձելու է բոլոր կողմերի հետ վարել հենց այսպիսի քաղաքականություն, որին ի հետևանս` ներկայացված որոշումը պետք է ընդունվի հարգանքով նաև եվրոպական մեր գործընկերների կողմից:

Երկու բանախոսներն էլ ընդգծել են, որ սա այն ընտրությունն է, որը բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից: Անդրադառնալով հնչեցված արտաքին շանտաժի կամ արտաքին ճնշումների հարցին, բանախոսները ասել են, որ այս որոշման տակ որևէ աշխարհաքաղաքական անդրկուլիսյան ճնշումներ փնտրելը ապարդյուն է և որևէ միջամտության և ճնշումների մասին խոսք լինել չի կարող։ Արտակ Զաքարյանն էլ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հետխորհրդային տարածքում վատ իրավիճակում գտնվող, փակ սահմաններ ու հակամարտության խնդիր ունեցող պետությունների կենսական շահերը պետք է ոչ միայն հաշվի առնվեն եվրոպացի գործընկերների կողմից, այլև դրանք դիտարկվեն այդ տեսանկյունից և ոչ թե արժանանան էմոցիոնալ գնահատականների և Մաքսային Միությանն անդամակցելու որոշումը չի փակում Հայաստան-ԵՄ համագործակցություն ճանապարհը, ինչն ընդգծել էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում: Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին նախկինում ցուցաբերված և ցուցաբերվող աջակցության և Հայաստանում իրականացված բազմաթիվ լայնածավալ բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու համար և պատրաստակամություն հայտնել նոր բարեփոխումների շրջանակներում եվրոպացի գործընկերների հետ շարունակական աշխատանք տանել՝ տարբեր ձևաչափերով: Հայական կողմը նաև հաստատակամություն է հայտնել, որ Հայաստանի քաղաքական օրակարգում կմնան քաղաքական բարեփոխումների առաջնահերթությունները' ժողովրդավարության, ազատ խոսքի, մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների զարգացման, և այլ ուղղություններով:

Հետաքրքրական է, որ շատ մասանգետների կողմից կտրուկ որակված այս քայլը ըստ էության բնական ու տրամաբանական էր, հատկապես, որ արդեն Քիշնևում, որտեղ տեղի ունեցավ ԵԺԿ գագաթաժողովը, ՀՀ նախագահը իր ելույթներից մեկում շեշտել էր, որ Հայաստանին չի կարելի պարտադրել «կամ, կամ»-ի բանաձև, որովհետև այն հաշվի չի առնում շատ ավելի բարդ գործոններ, ինչպիսին է մեր անվտանգությունը՝ ռազմական անվտանգությունը, էներգետիկ անվտանգությունը:

Ըստ էության առաջին ագամ ՀՀ իշխանությունները բացահայտ հայտարարել են, որ արտաքին քաղաքականության հարցում այլևս առաջնորդողը ազգային շահերն են և ոչ թե այս կամ այն գաղափարները կամ կոնյուկտուրաները; Հայաստանը պարզորոշ կերպով հասկացրել է, որ ԵՄ-ն ուզի կամ ոչ հաշտվելու է ստեղծված իրականության հետ և շարունակելու է Հայաստանի հետ աշխատել «և ... և»-ի ձևափաչով:

Սրան զուգահեռ հետաքրքական երկրորդ կոմբինացիան խաղարկվեց Երևանում ի դեմս Մաքսային Միությունից դժգոհ երիտասարդների հավաքի, որոնք երեկ նույնիսկ բավական անպարկեշտ արտահայտությունների վանկարկումով դիմավորեցին ՀՀ նախագահին; Այստեղ արդեն նախագահ Սարգսյանի կողմից շարունակվում է առաջ տարվել «ժողովրդավար Հայաստան» ներկայացումը, որի հիմնականում և եվրոպական և ռուսական լսարանի համար է նախատեսված. եվրոպականի համար այն միտումով, որ հասարակության մեջ պահանջ կա եվրոպական գործընթացների շարունակման և ընտրությունը զուտ միայն անվտանգության նկատառումներն են ու ինչ իմանաս գուցե նաև «անդկուլիսային դիվանագիտական» քայլերը /թեև առ աչոք ասվում է, որ նման բան չկա/, իսկ ռուսական կողմի համար ղեկավարության հավատարմության հերթական ցուցադրությունը ռազմավարական գործընկերոջ և դաշնակցի նկատմամբ թեկուզև և ներքին բարդությունների, որոնք ինչ խոսք բարձրացոնւմ են հայակական կողմի վրա ռուսների ծախսելիք գումարների չափը; Իսկ այս մասով արդեն առաջին արձագանքները կան հանձինս ռուսական երկաթուղային ընկերության, ով պատրաստվում է վիթխարի ներդումներ կատարել հայաստանի երկաթուղիների մեջ; Այնպես, որ շախմատային դիվանագիտւոթյւոնը դեռ շարունակվում է և շարունակվում է բավական հետաքրքական զարգացումներ խոստանալով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ ազդեցություն ունի մանգոն օրգանիզմի վրաԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՆոան հանդես է եկել հայտարարությամբ. երևանյան ակումբը դիմել է ՀՖՖ ղեկավարությանըԱվստրալիայում խստացվում են սոցիալական ցանցերի օգտագործման կանոնները անչափահասների համարՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՄենք Ուկրաինայից կարող ենք վերցնել գրեթե այն ամենը, ինչ ուզենանք. Թրամփ Ֆրանսիայում ուժեղացվում են կիբեռանվտանգության պահանջներըԳերմանիայում քննարկվում են թվային տվյալների պաշտպանության նոր կանոններ Կանադայում ուժեղացվում են անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումներըՀամաշխարհային ֆինանսական շուկաները սպասում են կարևոր տնտեսական ցուցանիշների հրապարակմանըԽոշոր կողոպուտ է տեղի ունեցել Երևանում ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին Իրանի հայտարարությունըԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունըX-101-ը՝ սրման պատճառ․ Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել85-ամյա Դոննա Միլսը էջ է բացել OnlyFans-ումՆԳ նախարարությունում քննարկվել են հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հարցերըՖրանսիան Իսպանիայի հետ սահմանին տեղակայել է զինվորականներ, ինքնաթիռներ և ԱԹՍ-ներ. Էմանուել ՄակրոնIMEI կոդերի մասին Փաշինյանի հիմնավորում-փուչիկը․ 1 տարում՝ հեռախոսների ապօրինի ներմուծման ընդամենը 26 դեպքՄԻՊ-ի և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունը Կրակոցներ՝ Արարատի մարզում․ 23-ամյա երիտասարդը «Mercedes»-ի միջից ատրճանակից մի քանի կրակոց է արձակել Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը ԱԺ-ն իրենց տունը չի, որ ուզենան տիրադավ կանչեն, հետո «հռահ-հռահ» գոռան. Խաչատրյան (տեսանյութ)«Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ 51-ամյա Եվա Լոնգորիան լողազգեստով հայտնվել է պապարացիների օբյեկտիվումԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ)Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան Սեուտա հասած միգրանտները խնդրում են վերադարձվել ՄարոկկոԲաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտունՈստիկանները վնասազերծել են հանցավոր խմբեր և կազմակերպություն, բացահայտել հանցագործություններՌուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ)Իսպանիայի վարչապետը խոստացել է ավելացնել Սեուտայի ​​փողոցներում անվտանգության ուժերի թիվը«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոՀԱՄԱՍ-ը նշել է իր զինաթափման պայմաններըՆոր Հաճնի կամրջի տակ` գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՍեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Դանիան կոչ է արել ԵՄ-ին քննարկել Իսպանիայի Շենգենյան գոտու անդամակցությունը կասեցնելու հարցըՈւկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Իսրայելի բանակը հայտարարել է 2023 թվականին Գազայում տեղի ունեցած հարձակման ևս մեկ մասնակցի վերացման մասինՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) Մերցը կոչ է արել Մարոկկոյին հետ ընդունել Սեուտայից ապօրինի ներգաղթյալներինԴատական հայցեր՝ ընդդեմ Փաշինյանի. ԱՄՆ-ն փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրեր (տեսանյութ)
Ամենադիտված