«Վերջապես հաղթեցի′նք»
Բլոգոսֆերա
Վարդան Ասչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջապես հաղթեցինք,ինչի կապակցությամբ մեր հայրենակիցներին և մեր ֆուտբոլիստներին շնորհավորում եմ.բայց եկենք դիտարկենք խաղը.այն թույլ կողմերի մասին,որ մատնանշում էինք Ալբանիա-Հայաստան խաղից հետո նորից մնում են,խոցելի պաշտպանություն,ես կասեի հախուռն պաշտպանություն,Աստծուն փառք տանք,որ մենք փրկվեցինք առնվազն 4-5 վերահաս գոլերից,կամ մրցակիցն էր անվճռական կամ էլ պարզապես բախտը ժպտաց,այսքան խոտան ես չեմ պատկերացնում,որ ազգային հավաքականը թույլ տա,պահեր էին լինում պարզապես մեր տղաները գնդակը մի քանի հոգով տեղափոխում էին մրցակցի դարպասի ուղղությամբ,բայց աննպատակ,կաղում էր կիսապաշտպանների և հարձակվողների փոխհամաձայնեցված գործողությունները,իսկ ֆիզիկական պատրաստվածությամբ մենք ակնհայտ զիջում էինք ատլետիկ կազմվածքով մրցակցին,այստեղից էլ այդքան զգուշացումներ,մեր տղաները պարզապես չէին դիմանում չեխերի պարտադրված արագությանը և խախտում էին կանոնները,ինչևէ մեր հաղթեցինք,ճիշտ է շնորհավորանքների և ուրախության տարափը կհամակի բոլորին,բայց իրականությունից չես փախչի,պետք է,շատ լուրջ հետևություններ արվեն, այժմեական է,որ մեր մարզիչները ուշադրության դարձնեն թերություններին,մեզ դեռ շատ պատասխանատու հանդիպումներ են սպասվում»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող