Պոռնոֆիլմ դիտելը «թանկ է նստել» երեք նախարարների վրա
Աշխարհ
Հնդկաստանի հարավային Կարնատակա նահանգի կառավարության երեք նախարարներ ազատվել են իրենց պաշտոններից իրենց նահանգային խորհրդարանում՝ ժողովի ժամանակ պոռնոֆիլմեր դիտելու համար։
Պաշտոնից հեռացված պաշտոնյաներից մեկը զբաղեցրել է Երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության նախարարի պաշտոնը։
Տեղական հեռուստաալիքները ցուցադրել են այն կադրերը, որում պարզ երևում է, թե ինչպես է նախարարներից մեկը խոհրդարանի նիստի ժամանակ բջջային հեռախոսով դիտում պոռնոֆիլմ, որից հետո իր գործընկերների հետ զրուցում ֆիլմի մասին։ Նախարարները հերքել են, որ իրենք պոռնոֆիլմ են դիտել։
Երեք նախարարներն էլ ներկայացնում են Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունը (BJP), որի ղեկավարությունը դատապարտել է նախարարների վարքագիծը, հաղորդում է BBC Russian-ը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ