Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանել է Երևան
Հայաստան
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
Ռուսական պատվիրակության կազմում են ՌԴ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Պոստնիկովը, ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը, ՌԴ Սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Կոզիկը, «Ռոսգրանիցա» դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովը, այլ պաշտոնատար անձինք:
Նախատեսվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի առանձնազրույցը, ինչպես նաև տեղի կունենա հանդիպում Հայաստանում ՌԴ Սահմանապահ վարչությունում:
Նախատեսվում է նաև պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որի արդյունքներով կստորագրվի այցի արդյունքների վերաբերյալ արձանագրություն:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի