«Լիսկայի տղաների ազատման մեսիջները»
Բլոգոսֆերա
Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Լիսկայի տղաների ազատման թեման մի քանի մեսիջներ ունի.
1. Սպանել, գռփել, թալանել կարելի է, եթե դու իշխանություն ես կամ իշխանությունների հետ ես:
2. Ոչ ոք հույս չունենա, որ Հայաստանում կարող է արդարադատություն լինել:
3. Բանակն ու բանակի սպա լինելը ոչինչ արժի:
4. Բանակը չի կարողանում կամ չի ուզում տեր կանգնել իր սպաներին ու արդարադատությանը:
5. Պետությունում որևէ բան փոխելու մասին հույս չպետք է ունենալ, նախագահի գլխավորությամնբ բոլոր քաղաքական գործիչների բոլոր խոստումներն ուղղակի պաթետիկ պրոպագանդա, սուտ են, որոնք ունեն միայն մեկ խնդիր՝ թաքցնել երկրի գռփոցն ու թալանը:
Հենց էսպես է երկրում ձևավորվում «գաղջ» մթնոլորտը, պետք չի զարմանալ, թե ինչից է, որ Հայաստանում էդքան «գաղջ» է»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող