«Էշին հարցրին` վարդն ինչ ես անում, ասեց. «...պոպոգի մուրաբա»...
Բլոգոսֆերա
Ալեքսանդր Վերբեդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մինչ Պուտինը ФСБ շարասյուններին հրապարակավ հրահանգում էր «օգնել» Մաքսային Միություն ( ՄՄ) չշտապող նախագահներին, իսկ ռուսական «դեսանտն» ու ռուսամետ շրջանակները հնարավոր բոլոր միջոցներով վարկաբեկում էին ՀՀ նախագահին, հուսալով մինչև նոյեմբեր պաշտոնազրկել նրան, Պուտինն արեց «ջորու քայլ»: Հրավիրեց Մոսկվա, նրբորեն ստիպեց հայցել ՄՄ անդամակցություն, ու դեռ «հուսալով մյուս թեկնածուների բարյացկամությունը»: Այդու, միանգամից վերջնականորեն ու ցմահ խայտառակեց նրան ( ցավոք նաև ողջ հայությանը), սոսկ խոստումներով առայժմ խափանելով ԵՄ-ի հետ ասոցացման հեռանկարը ...
Այսուհանդերձ, հայոց մատուցեց անգնահատելի ծառայություն. ինքնագիտակցության առկայծում և իր դեմ համախմբման հակում, իսկ Ուկրաինային, Մոլդավիային ու թերևս վրացոց՝ ԵՄ ասոցացման վճռականություն: Այնպես, ինչպես G20-ում թվացյալ հաղթանակը Վիլնյուսում հակադարձվեց լիակատար պարտության...
Արջն ի՞նչ գիտե խարջն ի՞նչ է,
բայց լավ գիտե հարճն ինչ է...»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող