Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Քրեաօլիգարխիկ արդարադատություն

Վերլուծական

Հայաստանի՝ արդեն իսկ մասամբ կորցրած անկախության ավելի հիմնավոր կորուստը անցնող շաբաթվա միակ նշանավոր իրադարձությունը և միակ նահանջը չէր. այն զուգորդվեց երկրում արդարադատության և այդ համակարգի նկատմամբ հավատի և վստահության կորստի հետ։
Փաստորեն, քրեաօլիգարխը ավելի զորեղ դուրս եկավ և հաղթեց դատաիրավական համակարգին, եթե, իհարկե, այս 2 տարրերը դիտարկենք առանձին, այլ ոչ թե որպես նույն ընդհանուր համակարգի մասնիկներ։

Քրեաօլիգարխների և կրիմինալ տարրերի կարևորությունը Հայաստանի իշխանությունների համար գնալով էլ ավելի է ընդգծվում, և հերթական անգամ ապացուցվեց, որ իշխանությունները նրանցից ձերբազատվելու ոչ մի մտադրություն չունեն. եթե նույնիսկ երբեմն նման դեպքեր լինում են, ապա դա այն դեպքում միայն, երբ հասարակական դժգոհությունն այն աստիճանի է հասնում, որ այլևս դրա դեմն առնել հնարավոր չէ։

«Հարսնաքարի» ողբերգական միջադեպը դրանցից մեկն էր։ Այդ դեպքում գոնե մեղավորների մի մասը այսօր անազատության մեջ է։ Թվում էր, թե Ավետիք Բուդաղյանի սպանությունը նույն գնահատականը պետք է ստանար, սակայն այս ընթացքում իշխանությունները իմունիտետ ձեռք բերեցին նաև երևույթների նկատմամբ և կարողացան իրենց սիրելի քրեաօլիգարխին խաղից հանել առանց կորուստների. մարդասպաններն ազատության մեջ են։

Ինչու՞ իշխանությունները Լիսկային ավելի շատ սիրեցին, քան Ռուբեն Հայրապետյանին. չէ՞ որ երկուսն էլ ժամանակին լավ ծառայություններ են մատուցել նրանց՝ հատկապես ընտրությունների շրջանում. իրենց ընտրատարածքներում ապահովել են վախի մթնոլորտ, հարկ եղած դեպքում գործի են դրել իրենց հաստավիզներին, ՀՀԿ-ի համար միշտ անհրաժեշտ քանակությամբ ձայներ են հավաքել՝ օգտագործելով նաև իրենց ֆինանսական ռեսուրսները։

Միգուցե Լիսկայի ծառայություններն իշխանություններն ավելի բարձր գնահատեցին, սակայն, կարծում եմ, այստեղ դեր խաղաց նաև հասարակական հնչեղության պակասը, ինչը իշխանությունների նոր ձեռքբերումներից է։ Ուշադրություն շեղելու մեթոդների կիրառումը իշխանությունների կողմից գնալով կատարելագործվում և ավելի արդյունավետ է դառնում։ Այս դեպքում շեղող հանգամանքները շատ էին՝ տրանսպորտի թանկացման դեմ պայքար, ազատամարտիկների բողոքի ակցիաներ, գենդերային հիմարություններ, Կոմիտասի 5, Փակ շուկա և այլն։ Սրանց մի մասը կարող էր լինել արհեստածին, օրինակ` տրանսպորտի թանկացման մասին լուրը և դրանից բխած՝ հասարակական դժգոհության (ինչը լիովին բնական էր) արդյունքում որոշման կասեցումը, ինչը մոռացրեց Լիսկայի տան մոտ եղած միջադեպի մասին։ Արհեստածին եմ համարում նաև գենդերաին թեման, որը նույնպես հնչեղություն առաջացրեց, քանի որ հայերիս մեջ առհասարակ կա այդ արատավոր սովորույթը՝ խառնվել ուրիշի անձնականի մեջ, քննարկել ուրիշի սեռական կյանքը՝ փոխանակ մտածելու շատ ավելի լուրջ խնդիրների մասին։ Իշխանությունները հենց դրա վրա էին խաղադրույք կատարել, ինչն իրեն արդարացրեց։

Լիսկաի թեման մոռացվեց, և արդյունքը այսօր տեսնում ենք։ Ուստի, հարևանի անկողնու մեջ քիթներս խոթելու և աննշան խնդիրների հետևից ընկնելու փոխարեն գերադասելի է, որ չմոռանանք երկրում առկա կարևոր հարցերը, որպեսզի արդյունքում կրկին պարտված դուրս չգանք, մանավանդ երբ խոսքը քրեաօլիգարխիկ համակարգին է վերաբերվում, քանի որ չպետք է մոռանանք, որ մեր երկրում նույնիսկ արդարադատությունն է քրեաօլիգարխիկ։

Կարեն Վարդանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված