Թուրքիայում արձաններն ապամոնտաժել են ՀՀ զինանշանին նմանության պատճառով
Թուրքիա
Թուրքիայի Քյոթահիա քաղաքի համալսարաններից մեկի ղեկավար խորհուրդը որոշել է հեռացնել համալսարանի բակում գտնվող արծվի և առյուծի արձանները։ Պատճառներ չեն հայտարարվել, սակայն խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Օքթայ Էքշինը հայտնել է քանդակի ապամոնտաժման իրական պատճառների վերաբերյալ իր ենթադրությունը: Ըստ պատգամավորի, այն ապամոնտաժվել է,քանի որ Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի վրա ևս արծիվ և առյուծ է պատկերված։
Սակայն Դամլուփինար համալսարանի բակում տեղադրված արձանների քանդակագործը հայտարարել է, որ ինքը չէր կարող ոգեշնչվել Հայաստանի զինանշանից։ Ըստ հեղինակի բացատրության՝ արձանները խորհրդանշում են թուրք երիտասարդության և ազգի միասնականությունը երկրի ամբողջականության պահպանման հարցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)