Եվրամիությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նոր առաջարկնե՞ր է արել
Ադրբեջան
Եվրամիությունը պատրաստ է առաջարկել նոր գաղափարներ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն արագացնելու և հեշտացնելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է «մարդկանց միջև հարաբերությունների զարգացմանն ու հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը»։
Կոբիան նաև հայտնել է, որ Եվրամիության առաջարկը դեռ դիտարկվում է Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների կողմից և որ հնարավորության դեպքում դրանք կներկայացվեն հանրությանը։
Հարցի առնչությամբ Լուրեր.com-ը պարզաբանում խնդրեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանից։ Վերջինս ասաց, որ Հայաստանը մշտապես կողմ է եղել հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերին, մասնավորապես՝ շփման գծից դիպուկահարների հեռացմանը։ Տիգրան Բալայանը ո՛չ ժխտեց, ո՛չ էլ հաստատեց Կոբիայի այն հայտարարությունը, որ Եվրամիության՝ առաջարկներով հանդես գալը «հավանության է արժանացել Սոչիում նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ»։ Բալայանը հիշեցրեց, որ Սոչիի հանդիպումից հետո ընդունվել է համատեղ հայտարարություն, որը ներկայացվել է հանրությանը։
Հավելենք, որ Կոբիան իր խոսքում շեշտել է նաև ԵԱՀԿ Միսնկի խմբի կողմից Եվրամիության՝ առաջարկներով հանդես գալուն հավանություն տալը։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում