Մենք Ուկրաինայից կարող ենք վերցնել գրեթե այն ամենը, ինչ ուզենանք. Թրամփ Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը «Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ ՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ) Բաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտուն Ռուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ) «Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Սեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Ուկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Փաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից 

Տեր-Պետրոսյանի ելույթն ուշացած էր

Բլոգոսֆերա

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տևական ընդմիջումից հետո, բավականին ծավալուն ելույթով հանդես է եկել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա անդրադարձել է Մոսկվայում Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին հնչեցրած հայտարարությանը, խոսել ստեղծված իրավիճակի ու դրանց հետևանքների մասին:

Քաղաքական մշակույթի առումով, նախկին նախագահների վերլուծություններն ու կարծիքները շատ կարևոր են, սակայն նախընտրելի կլիներ, որ նմանատիպ գնահատականները հնչեին ոչ միայն երկրի համար կարևորագույն իրադարձություններից հետո, երբ արդեն կա հստակ դիրքորոշում, այլ դրանից առաջ, երբ քննարկվում են իրավիճակների զարգացման հնարավոր սցենարները:

Ինչևէ, առաջին նախագահը որպես առիթ օգտագործեց ՀԱԿ վարչության նիստը` նաև ցույց տալու համար, որ ՀԱԿ-ի կուսակցական մարմիններն ակտիվորեն աշխատում են, իսկ կուսակցության լիդերը հստակ դիրքորոշում է արտահայտում: Սակայն իր խոսքում, Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ ընդգծեց, որ դա իր կարծիքն է, ինչը տպավորություն է ստեղծում, որ կուսակցությունում իրականում ՀՀ ինտեգրացիոն ուղղությունների և մասնավորապես սեպտեմբերի 3-ին հնչած հայտարարության մասով քննարկումներ չեն անցկացվել կամ դեռևս միասնական դիրքորոշում չկա (ՀԱԿ-ԲՀԿ մերձեցման մասով էլ ժամանակին միասնական մոտեցում չկար, այդ պատճառով Տեր-Պետրոսյանը այդ փուլում ներկայացնում էր բացառապես սեփական դիտարկումները):

«Մենք պետք է գիտակցենք, որ ոչ թե մարգինալ, անպատասխանատու տարր ենք,- խնդրում եմ ուշադրություն դարձրեք, լուրջ բան եմ ասում,- այլ իշխանության այլընտրանք հանդիսացող ինստիտուցիոնալ քաղաքական ուժ»: Մի կողմից Տեր-Պետրոսյանը զարմանք է արտահայտում, երբ Սերժ Սարգսյանը Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումը ռացիոնալ է որակում' համարելով, որ նախագահի բոլոր որոշումներ էլ պետք է ռացիոնալ լինեն, մյուս կողմից, իր խոսքում ներկաների ուշադրությունը գրավելու համար նշում է, թե «լուրջ բան եմ ասում»: Իսկ արդյոք նրա կուսակիցները նրանից անլուրջ բա՞ն էին ակնկալում կամ արդյոք նրա հնչեցրած խոսքի այլ հատվածում անլուրջ մոտեցումներ են հնչեցվե՞լ:

Իր խոսքում Տեր-Պետրոսյանը կանգ չառավ այն բանի վրա, թե իրականում որ ճանապարհն էր Հայաստանի համար առավել շահավետ՝ Եվրասիակա՞ն, թե՞ եվրոպական, սակայն նշեց, որ «Սերժ Սարգսյանը 180 %-ոց շրջադարձ է կատարել»:

Իրականում դժվար է շրջադարձ համարել Մաքսային միությանը միանալու` նախագահի հայտարարությունը հենց միայն այն առումով, որ Ս. Սարգսյանն այդ մասին բավականին ընդգրկուն ձևով անդրադարձել էր 2012 թվականի դեկտմբերին՝ ՌԴ կատարած այցի շրջանակներում ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում: Նախագահը դեռ այդ ժամանակ նշել էր, որ Հայաստանը հետաքրքրված է Մաքսային միության անդամակցությամբ, ինչի շրջանակներում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, ով փորձում է հասկանալ, թե արդյոք առանց ընդհանուր սահմանների առկայության հնարավո՞ր է գտնվել մեկ մաքսային միության կազմում ու շահավետ համագործակցություն ծավալել:

Տեր-Պետրոսյանն իր խոսքում չանդրադարձավ Մաքսային միության էությանն ու բովանդակությանը` նշելով, որ դա նախևառաջ պետք է ուսումնասիրեն տնտեսագետները: Չնայած առաջին նախագահն իր խոսքում ՀԱԿ-ը ներկայացնում է որպես լուրջ կառույց, անհասկանալի է մնում այն, թե ինչպե՞ս է ստացվել, որ նման կարևոր կառույցում մինչև այժմ չեն ուսումնասիրել Մաքսային միության էությունն ու բովանդակությունը և քաղաքական դիրքորոշում են արտահայտում միայն համապատասխան որոշումից հետո:

Միաժամանակ անհնար է ՀԱԿ լիդերի հետ համակարծիք չլինել այն հարցում, որ «ինչ էլ լինի, Եվրոպան չի ուզելու կամուրջներն այրել Հայաստանի հետ և չի հրաժարվելու Հայաստանի հետ համագործակցելուց»:

Սա ոչ միայն նշանակում է, որ Հայաստանը կարողացել է այնպիսի երկիր դառնալ, որը աշխարհաքաղաքական կենտրոնների համար գործոն է, այլև այն, որ Տեր-Պետրոսյանի թեզն այն մասին, թե «Սերժ Սարգսյանը 180 %-ոց շրջադարձ է կատարել», այնուամենայնիվ, չի համապատասխանում իրականությանը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ ազդեցություն ունի մանգոն օրգանիզմի վրաԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՆոան հանդես է եկել հայտարարությամբ. երևանյան ակումբը դիմել է ՀՖՖ ղեկավարությանըԱվստրալիայում խստացվում են սոցիալական ցանցերի օգտագործման կանոնները անչափահասների համարՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՄենք Ուկրաինայից կարող ենք վերցնել գրեթե այն ամենը, ինչ ուզենանք. Թրամփ Ֆրանսիայում ուժեղացվում են կիբեռանվտանգության պահանջներըԳերմանիայում քննարկվում են թվային տվյալների պաշտպանության նոր կանոններ Կանադայում ուժեղացվում են անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումներըՀամաշխարհային ֆինանսական շուկաները սպասում են կարևոր տնտեսական ցուցանիշների հրապարակմանըԽոշոր կողոպուտ է տեղի ունեցել Երևանում ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարությունը հերքել է Հորմուզի նեղուցի փակման մասին Իրանի հայտարարությունըԱՄՆ-ն և Չինաստանը շարունակում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունըX-101-ը՝ սրման պատճառ․ Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել85-ամյա Դոննա Միլսը էջ է բացել OnlyFans-ումՆԳ նախարարությունում քննարկվել են հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հարցերըՖրանսիան Իսպանիայի հետ սահմանին տեղակայել է զինվորականներ, ինքնաթիռներ և ԱԹՍ-ներ. Էմանուել ՄակրոնIMEI կոդերի մասին Փաշինյանի հիմնավորում-փուչիկը․ 1 տարում՝ հեռախոսների ապօրինի ներմուծման ընդամենը 26 դեպքՄԻՊ-ի և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունը Կրակոցներ՝ Արարատի մարզում․ 23-ամյա երիտասարդը «Mercedes»-ի միջից ատրճանակից մի քանի կրակոց է արձակել Մելոնին հրատապ հայտարարությամբ․ Իտալիան խստացնում է սահմանային ռեժիմը ԱԺ-ն իրենց տունը չի, որ ուզենան տիրադավ կանչեն, հետո «հռահ-հռահ» գոռան. Խաչատրյան (տեսանյութ)«Ես սիրում եմ քեզ հավիտյան»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի՝ Արթուր Գրիգորյանի հետ արխիվային լուսանկարներով (լուսանկարներ) Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին ստիպված են լինելու զիջումների գնալ․ Թրամփ 51-ամյա Եվա Լոնգորիան լողազգեստով հայտնվել է պապարացիների օբյեկտիվումԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՀՀ անվտանգությունն՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների պայմաններում (տեսանյութ)Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան Սեուտա հասած միգրանտները խնդրում են վերադարձվել ՄարոկկոԲաքվում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների վերանայումը Չեխիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի անդամակցությունը Շենգենյան գոտունՈստիկանները վնասազերծել են հանցավոր խմբեր և կազմակերպություն, բացահայտել հանցագործություններՌուբինյանը եթե ինձ պարգևավճար տա, անմիջապես դատի եմ տալու․ բոլորի տները ձեռքներից առնելու ենք (տեսանյութ)Իսպանիայի վարչապետը խոստացել է ավելացնել Սեուտայի ​​փողոցներում անվտանգության ուժերի թիվը«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը տնային կալանքում է Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոՀԱՄԱՍ-ը նշել է իր զինաթափման պայմաններըՆոր Հաճնի կամրջի տակ` գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՍեուտայի ճգնաժամը խորանում է. 37 500 միգրանտ արդեն վերադարձվել է Մարոկկո Դանիան կոչ է արել ԵՄ-ին քննարկել Իսպանիայի Շենգենյան գոտու անդամակցությունը կասեցնելու հարցըՈւկրաինան քննարկում է Լուկաշենկոյի դեմ քրեական գործ հարուցելու հարցը Իսրայելի բանակը հայտարարել է 2023 թվականին Գազայում տեղի ունեցած հարձակման ևս մեկ մասնակցի վերացման մասինՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնից Պրեմիերա․ Տաթև Ասատրյան- «Բա չիմացար» (տեսանյութ) Մերցը կոչ է արել Մարոկկոյին հետ ընդունել Սեուտայից ապօրինի ներգաղթյալներինԴատական հայցեր՝ ընդդեմ Փաշինյանի. ԱՄՆ-ն փորձարկել է «ապագայի պատերազմի» տարրեր (տեսանյութ)
Ամենադիտված