Գրպանային խորհրդարանի աշնանային մեկնարկը
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր մեկնարկում է ԱԺ աշնանային նստաշրջանը:
Այս իրադարձությունը, սակայն, նշանակալի որեւէ դեր չունի երկրի քաղաքական կյանքում:
Խորհրդարանի դերը զրոյացված է ներքին եւ արտաքին քաղաքականության սկզբունքային հարցերում:
Երե խորհրդարանական մեծանասնության ղեկավարը հայտարարում է, որ Հայաստանը անպայման ստորագրելու է Ասոցացման համաձայնագիրը, իսկ դրանից ժամեր անց` նույն այն կուսակցության լիդեր-հանրապետության նախագահը Մոսկվայում հայտարարում է մեր երկրի' Մաքսային միությանը միանալու մասին, ապա ԱԺ մեծամասնություն ներկայացնող 70 պատգամավորներն ոչ թե քաղաքականություն կերտող են, այլ ընդամենը` անհրաժեշտ պահին կոճակ սեղմողներ:
Եթե ներքաղաքական բոլոր գործընթացներևը ծավալվում են խորհրդարանի պատերից դուրս, ապա ԱԺ-ն դադարում է բարձրագույն մարմին լինելուց' վերածվելով արքունիքին կից մի մարմնի, որտեղ իրար պարբերաբար հանդիպում են իշխանության կերակրատաշտին մոտ գտնվող տարբեր խմբավորումների ներկայացուցիչներ:
Այնուամենայնիվ, մեր խորհրդարանը մի առաքելություն ունի. նա մի հայելի է, որտեղ երբեմն-երբեմն արտացոլվում են ներիշխանական հակասությունները, տարբեր օլիգարխների հարաբերությունները` պայմանավորված նրանց բարեւի կամ այլ դրսեւորումներով:
Այս խորհրդարանը մի ցավալի «առաքելություն» եւս կարող է ունենալ, եթե վավերացնի Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, կամ որ նույնն է' ընդունի ակտ Հայաստանի կապիուլյացիաի մասին:
Նման հեռանկարի համար զարմանալ պետք չէ. Հայաստանն ինքն ինքնիշխան պետություն չէ: Սերժ Սարգսյանի քաղաքականությունն որոշվում է Մոսկվայում, խորհրդարանը կատարում է Սերժի կամքը: Ստացվում է` մեր խոհրդարանն, իր կարգավիճակով, մոտ է, ասենք, Կրասնոդարի երկրամասի օրենսդիր մաիմնին»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող