«Հետաքրքիր իրադարձություններ են կատարվում «Բանդայի գործով» դատաքննությանը զուգընթաց»
Բլոգոսֆերա
Հարություն Մկրտչյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Հետաքրքիր իրադարձություններ են կատարվում «Բանդայի գործով» դատաքննությանը զուգընթաց:
3 օր առաջ անհասկանալի ձևով, անտարբերության, կամ էլ հենց միտումնավորությամբ մահանում է բանդայի գործով անբաստանյալ Արման Դալլաքյանը՝ «Կոլոտ Արմանը» (աչքի էր ընկնում իր երկար մորուքով):
Այսօր՝ Արմանի հուղարկավորության օրը, նույն գործով դատական նիստի ժամանակ անբաստանյալներից մեկը փորձում է ինքն իրեն վնասել:
Հատկանշական է, որ այդ դատական նիստի ժամանակ ներկա չի եղել գործով անցնող «բանդայի պարագլու» համարվող Արտյուշա Հակոբյանը:
Այս ամենից գալիս է հետևյալ հոտը:
Արման Դալլաքյանը մահացավ, Արտուշա Հակոբյանին շուտով կարդարացնեն, գործը կբարդվի մահացողի վրա, իսկ ինքնավնասումը պարզապես հասարակությանը բուն գործից շեղելու միջոց էր:
Սա Հայաստանն է, որտեղ օրենքի գերակայությունը միայն հանցագործների ձեռքում է:
ՀԳ. Ի դեպ, վստահ եմ, որ այս խմբից կարող էին բանդայի հետ կապ ունենալ միայն հայտնի մարդկանց հայտնի տղերքը, կարող են շատ աննշան առնչություն ունենան»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող