«Գորբաչովը, որպես հանրապետությունների անկախացման անհնարինության օրինակ, միշտ Հայաստանն էր բերում»
Բլոգոսֆերա
Արթուր Ղազարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Այս 22 տարվա ընթացքում ԽՍՀՄ 15 հանրապետություններից կարողացան անկախանալ Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Վրաստանը: Փորձ է կատարում Ուկրաինան ու Մոլդովան:
ԽՍՀՄ փլուզման սկզբնական տարիներին Գորբաչովը որպես հանրապետությունների անկախացման անհնարինության օրինակ միշտ Հայաստանն էր բերում:
Թե տեսեք Հայաստանը քանի տոկոս է ներկրում, արտադրում, ինչպես է կապակցված ԽՍՀՄ տնտեսության հետ:
Հայաստանն էր առաջինը, որ սկսեց դեմոկրատական շարժումը: Օպերայի միտինգներում գալիս և ելույթ էին ունենում Լիտվայի, Լատվիայի,
Ուկրաինայի, Էստոնիայի ժողովրդական ճակատի ներկայացուցիչները:
Հիմա Հայաստանը նորից առաջինը սկսեց ստրկացման գործընթացը: Դրա նախանշանները կային, մենք ահազանգում էինք, որի տրամաբանական ավարտը եղավ սեպտեմբերի 3-ը, որը շատ նման է նոյեմբերի 29-ին:
Նոր սերունդը նորմալ չհասցրեց ծանոթանալ Եվրոպայի հետ, իսկ մեծերի նոստալգիան տներում իրենն անում է:
Ցավալի է»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող