«Կա′մ պահանջում ես Սերժ Սարգսյանի հրաժարականը, կա′մ չես պահանջում. շատ հստակ է»
Բլոգոսֆերա
Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Այս ամբողջ աղմուկի մեջ ես մենակ մի բան գիտեմ՝ քաղաքական տրամաբանությունը ու սահմանազատումը շատ հստակ է: Կամ պահանջում ես Սերժ Սարսգյանի հրաժարականը, կամ չես պահանջում: Ով չի պահանջում՝ իր իրավունքն է, բայց դրա հետ մեկտեղ նրա քննադատությունը արտաքին քաղաքական վայրիվերումներիի, այդ թվում ՄՄ-ի դեմ պայքարը, վերնաշապիկ ճղելը հավասարվում է զրոյի: Ավելին. օբյեկտիվորեն Սերժի հրաժարակնի պահանջ չձեւակերպելը որպես իր քննադատությունից անմիջապես բխող հետեւանք եւ քաղաքական լուծում, նաշնակում է աջակցություն նաեւ արտաքին քաղաքականությանը, այդ թվում ՄՄ-ին:
Դատարկ ձեւականություն է քննադատել ՄՄ-ն, ընդհանրապես արտաքին խաղացողերին՝ եվրոպացիներից մինչեւ ռուս ու ուզբեք, ու միժամանակ հստակ չձեւակերպել նշված պահանջը: Սա ոչ թե Հրանտի քմահաճույքն է, այլ տրամաբանության պահանջ: Ցավում եմ, որ այն քաղաքական ուժերը, խմբերը եւ անհատները, որոնք ցայսօր մեղմացրել էին իրենց ընդդիմադիր քննադատությունը հանուն Սերժի "եվրոպական" կուրսի, նույնիսկ այս օրերին իրենց մեջ ուժ չեն գտնում խզել իրենց տապալված սերժամետ դիրքորոշման հետ: Ցավում եմ, որ շատերը նույնիսկ իմ կողմից հարգված մարդկանցից այս պարզ բանը չեն հասկանում: Ստիպված եմ ենթադրել, որ մի փոքր մասի համար սա ոչ միայն չհասկանալու, այլեւ իրականում այլեւայլ պատճառներով չկարողանալու խնդիր է: Ցավում եմ, բայց դա իմ խնդիրը չէ, այլ իրենց: )»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող