«Ես ստորագրում եմ, ու խիղճս էլ ինձ սիրու՛մ է դրա համար». Հովհաննես Ազոյանը` Տիգրան Առաքելյանի ազատ արձակման երաշխավորագրի տակ
Բլոգոսֆերա
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի գործով դատավարության հերթական դատական նիստը: Նախատեսվում է, որ նիստի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդես կգա միջնորդությամբ, որտեղ կառաջարկի Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել իր անձնական և նյութական երաշխավորությունը:
Սիրված դերասան Հովհաննես Ազոյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ միանում է Զուրաբյանի երաշխավորությանը` կատարելով հետևյալ գրառումը.
«Ես ստորագրում եմ, ու խիղճս էլ ինձ սիրու՛մ է դրա համար....................................................................................... »
Ստորև ներկայացնում ենք նաև Լևոն Զուրաբյանի երաշխավորությոնը.
«ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր տիկին` Եվա Դարբանյանին
Ես, Լեւոն Զուրաբյանս, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար, ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 145-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, իմ խոսքով եւ մուծվող դրամական գումարով երաշխավորում եմ, որ թիվ ԵԿԴ/0225/01/11 քրեական գործով ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը կդրսեւորի պատշաճ վարքագիծ, քրեական վարույթն իրկանացնող մարմնի կանչով կներկայանա եւ այլ դատավարական պարտականությունները կկատարի համաձայն քրեական դատավարության օրենսգրքի:
Ելնելով վերոգրյալից, խնդրում եմ, ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով եւ ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը:
Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված երաշխավորության գումարը կվճարվի որոշումը կայացվելուն պես' դատարանի դեպոզիտ հաշվին:
Հարգանքներով`
ԱԺ պատգամավոր'Լեւոն Զուրաբյան»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող