«Հայկական ժամանակ». «12»-ը թռավ
Հայկական Մամուլ
«Հայկական յոթ հեռուստաընկերություններ, որոնք երկու օր առաջ Հայ ազգային կոնգրեսի կողմից ստացել էին հոկտեմբերի 28-ի հանրահավաքի իրազեկման մասին տեսահոլովակը, երեկվա դրությամբ որևէ ձևով չէին պատասխանել Կոնգրեսին։
Այնինչ, դեռ նախանցյալ շաբաթ մասնավորապես «12» հեռուստաընկերության գովազդային բաժնի ղեկավարը մեր թղթակցին հայտնել էր, որ Կոնգրեսից նման հոլովակ կամ հայտարարություն ստանալու դեպքում իրենք այն եթեր կհեռարձակեն, այնպես, ինչպես հեռարձակում էին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մասին տեղեկատվությունը։ «12»-ի համապատասխան պաշտոնյան, սակայն, երեկ ամբողջ օրն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ իրազեկման մասին հոլովակը, բնականաբար, եթեր չհեռարձակվեց։ Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը երեկ տեղեկացրեց, որ հանրահավաքի իրազեկման մասին հոլովակներն ուղարկվել էին Հ1, հ2, «Արմենիա», «Կենտրոն», «Շանթ», «Ար» և «12» հեռուստաընկերություններին»,– գրում է «Հայկական ժամանակը»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ