Ֆրանսիան շարունակում է սպառնալ Սիրիային հարձակումներով
Մերձավոր Արևելք
Ֆրանսիան շարունակում է սպառնալ Սիրիային ռազմական գործողությամբ, չնայած Ռուսաստանի առաջարկությանը` վերահսկել Սիրիայում քիմիական զենքը. հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ Ֆաբիուսի` Ֆրանսիան հետաքրքրությամբ և զգուշավորությամբ է ընդունում ռուսական կողմի առաջարկը: «Հետաքրքրությամբ, որովհետև դրանք առաջին քայլերն են, որոնք, հնարավոր է, օգնեն լուծում գտնել: Զգուշավորությամբ, որովհետև խոսքը գնում է Ռուսաստանի դիրքորոշման փոփոխման մասին»,-ասել է Ֆաբիուսը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Դամասկոսին փոխանցել քիմիական զենքը միջազգային հսկողությանը, պայմանավորվել զինանոցի ոչնչացման և քիմիական զենքի արգելման կազմակերպությանը միանալու մասին: Սիրիայի իշխանությունները հայտնեցին իրենց համաձայնությունը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հետաքրքրվեց Ռուսաստանի առաջարկով:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան